Կրակովի OFF ռադիոկայանը ներկայացրել է արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված երեք նոր հաղորդավարների: Այժմ ռադիոկայանի հաղորդումները գործնականում վարում են 20-ամյա Էմիլիա «Էմի» Նովակը, 22-ամյա Յակուբ «Կուբա» Զիելինսկին և 23-ամյա Ալեքս Շուլցը։
Իսկ իտալական Leonardo UK հոլդինգի բրիտանական ստորաբաժանումը Վաշինգտոնում ԱՄՆ բանակի ասոցիացիայի տարեկան հանդիպմանը ներկայացրել է խոստումնալից BriteStorm էլեկտրոնային պատերազմի համակարգը։ Թշնամու ռադարից զոնդավորման ազդանշաններ ստանալուց հետո համակարգը կրկնօրինակում է դրանք և նույն հաճախականությամբ ետ ուղարկում նմանատիպ իմպուլս: Արդյունքում հակառակորդի ռադարների էկրաններին ցուցադրվում են բազմաթիվ կեղծ թիրախներ՝ մոլորեցնելով հակաօդային պաշտպանությունը։
Արհեստական ինտելեկտը, որը ներկայացվել է համեմատաբար վերջերս, արդեն սկսել է փոխարինել ամբողջ ոլորտները։ Ամեն ինչ փոխվում է աշխարհում, ու նոր կառավարում է պետք։ Առանց քաղաքականության փոփոխության չի լինի, և փորձագետներն արդեն փորձում են պարզել, թե ինչու պետք մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, ով սահմաններ չի ճանաչում՝ Իլոն Մասկին է ընտրություններում աջակցի Դոնալդ Թրամփին։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին, եւ Թրամփն ունի ընտրվելու բոլոր նախադրյալները։ Կրկին՝ «սահմանները չճանաչելու» նրա ունակության պատճառով։ Ի՞նչ է պատրաստվում անել Թրամփը, եթե նորից նախագահ դառնա.
Տիեզերքը նվաճելու Իլոն Մասկի ցանկությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը կսկսի վերահսկել այն, ինչ կա «գետնի վրա», տիեզերքում տեղակայված “ջոյսթիկով”։ «Այդտեղից» պետությունների միջև սահմանները նշանակություն չունեն. քաղաքականության, մարդկանց վարքագծային հոգեբանության վրա ազդելու համար վիզաներ և բանակցություններ այլեւս պետք չեն լինի։ Կարելի է այնտեղից կառավարել պատերազմներ. էլեկտրոնային ազդանշանը բավական է, որպեսզի ինքնաթիռներն ինքնուրույն կործանվեն, իսկ մարդիկ սկսեն վազել անգիտակից վիճակում:
Ի դեպ, աուտիզմով տառապող Էլոն Մասկը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իր փորձառության և աշխատանքի մեջ ամենատպավորիչը համակարգչային խաղերի համար ծրագրեր գրելն էր։ Նա ասաց, որ հենց այդ ժամանակ է հասկացել, թե ինչպես է ստեղծվել և գոյություն ունի մեր աշխարհը։ Սա է նրա ընկալումը կրոնի և քաղաքականության մասին։
Խաղի լեվելը բարձրանում է։ Բարի գալուստ Նոր աշխարհ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: