DW
France Football ամսագրի սահմանած մրցանակի շրջանակներում ֆուտբոլի ամենանշանակալի անհատական գավաթի՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրը Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթի» ակումբի խաղացող, կենտրոնական կիսապաշտպան Ռոդրին էր։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ի երեկոյան, Փարիզի Chatelet թատրոնում հայտարարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 68-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։
Ռոդրին արարողությանը ներկա է եղել հենակներով: Մրցանակը հանձնել է 1995 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, ծնունդով լիբերիայից Ջորջ Վեան։
«Բարսելոնայի» խաղացող Այտանա Բոնմատին արժանացել է կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակին»: Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Աստոն Վիլա» ակումբի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույն դարպասապահ։ Աշխարհի լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Իսպանիայի հավաքականի 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, «Բարսելոնայի» խաղացող 17-ամյա Լամին Յամալը։ Մրցաշրջանի երեսուն լավագույն խաղացողների թվում արարողությանը ներկա է եղել Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը։
Փարիզում կայացած արարողության ժամանակ Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն ակումբ, իսկ նրա մարզիչ Կարլո Անչելոտին ճանաչվել է 2024 թվականի լավագույն մարզիչ։ Ոչ ոք բեմ չբարձրացավ այս մրցանակները ստանալու համար. «Ռեալը» բոյկոտել է արարողությունը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: