Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ.-ից: Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից:
Մինչ 2019-ը միջազգային ֆոնդերը չէին համաձայնվում մուտք գործել Արցախ, սակայն 2018թ.-ում կառավարության փոփոխությունից հետո այն տեղի ունեցավ, եւ Արցախի բնակիչները դարձան այդ համակարգի շահառու, հավանաբար՝ ՀՀ կառավարության երաշխիքով։
2023-ից հետո հանկարծ պարզվել է, որ հիմնադրամն Արցախում “անօրեն” է գործել։ Եւ հիմա ՀՀ կառավարությունը ոչ թե արցախցիների շահերն է պաշտպանում, որոնց իրենց կամքին հակառակ մտցրել են կուտակային համակարգ, այլ հիմնադրամի շահերը։
Կառավարությունը չի պարտրադրում հիմնադրամին վերադարձնել “անօրեն” կուտակված փողերը, հակառակը՝ ամն ինչ անում է, որ Հիմնադրամը ոչ մի պարտավորվածություն չունենա եւ եւս 13 տարի հանգիստ տնօրինի ահռելի գումարներ։
Չէ որ կուտակային համակարգում ընդգրկված են 1974 թ-ից հետո ծնվածները, որոնք թոշակի կանցնեն միայն 13 տարի հետո։ Իսկ մինչ այդ կամ էշը կսատկի, կամ էշատերը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: