Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի ուսանողուհին հանել է հագուստը և շրջել համալսարանում այն բանից հետո, երբ ենթարկվել է ոտնձգությունների՝ հիջաբը սխալ կրելու համար, հայտնում է Iran International-ը։
Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է աղջիկը ներքնազգեստով շրջում համալսարանի գիտահետազոտական բաժնի բակով։ Մեկ այլ տեսանյութում մի քանի տղամարդ բռնի ուժով նրան նստեցնում են մեքենան և հեռանում: Ուսանողը ձերբակալվել է, և նրա շարժառիթները հետաքննվում են, ասել է համալսարանի խոսնակ Ամիր Մահջուբը: