Ուկրաինացի զինվորականները շուտով իրենց տրամադրության տակ կունենան Գրոմ-2 բալիստիկ հրթիռը, որը կարող է հարվածել Կրեմլին։ Այս մասին ասվում է The Telegraph-ի նյութում։
Հրատարակությունը մեջբերում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ուկրաինական պատվիրակության նախագահ Եգոր Չերնեւի խոսքերը, ով ասել է, որ Ռուսաստանը շուտով կզգա այս հրթիռի կոնկրետ արդյունքները։
Grom-2-ը միաստիճան բալիստիկ հրթիռ է, որը կարող է կրել 1100 ֆունտ կշռող մարտագլխիկ եւ անցնել մինչև 310 մղոն, հավանաբար իներցիոն ուղղորդմամբ: Դա զգալի առաջընթաց է` համեմատած ուկրաինական լավագույն մարտական հրթիռի՝ 1970-ականների «Տոչկայի» հետ»,- ասվում է նյութում:
Yuzhnoye Design Bureau-ն 10 տարի աշխատում է Գրոմ-2-ի վրա: Հրթիռի մշակումն արագացել է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Grom-2-ը Ուկրաինային կտրամադրի խորը հարվածային հնարավորություն և կազատի երկիրը իր կարևոր դաշնակիցների կողմից սահմանված սահմանափակումներից։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել են ճշգրիտ կառավարվող զինամթերք՝ հարյուրավոր մղոն հեռավորության վրա: Բայց բոլոր երեք երկրներն էլ արգելում են Ուկրաինային այդ զինամթերքը արձակել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ»,- նշում է հրատարակությունը։
Մանրամասն «Диалог.UA» կայքում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: