Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ասել է «Turkiye» թերթին։
Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։ «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի սահմանազատման վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Թուրքիան երազում է, թե երբ է Հայաստանը ստորագրելու պայմանագիր, որտեղ որպես Հայաստանի սահմաններ նշված կլինեն 1991 թ․ սահմանները։ Դա Թուրքիային հնարավորություն կտա պահպանել 1921 թ․ Կարսի հանցավոր պայմանագրով սահմանված տարածքը։ Չէ որ 1991-ի հռչակագիրը սահմանում է ՀՀ սահմանները ոչ միայն Ասրբեջանի, այլեւ Թուրքիայի հետ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: