Ուկրաինայի զինված ուժերի կողմից սպանված ռուս գեներալ-մայոր Պավել Կլիմենկոն, պարզվեց, խոշտանգումների սիրահար էր։ Ինչպես պարզվեց, Դոնեցկի 5-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը Դոնեցկում կազմակերպել է իսկական խոշտանգումների նկուղ։
Բոլոր նրանք, ովքեր չէին ուզում գնալ «մսային հարձակումների», հայտնվում էին Կլիմենկոյի ստորգետնյա նստավայրում․ մի մասից փող էին կորզում, բակց ի վերջո ուղարկում մսաղաց։ Այս մասին հայտնում է Ukraine 365 Telegram ալիքը։
Ռուսներն անսպասելիորեն ուրախությամբ արձագանքեցին Ուկրաինայում ռուսական բանակի 5-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Պավել Կլիմենկոյի լիկվիդացմանը։ Սոցցանցերում մի շարք օգտատերեր ասել են, որ Կլիմենկոն «բոլորովին հերոս չէ»՝ նրա պատճառով մահացել է առնվազն 10 հազար ռուս զինվոր. Այս մասին գրում է Dialog.UA-ն։
Հիշեցնենք, որ ռուսական բանակում ուկրաինական ազգանունով բազմաթիվ սպաներ կան։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: