Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները հաստատել են Մոսկվայի և Բաքվի համագործակցությամբ իրենց հետաքրքրությունը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Կրեմլի Telegram ալիքում։
Նշվում է, որ Պուտինը և Ալիևը քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը, ինչպես նաև նշել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։
«Հաստատվել է փոխադարձ հետաքրքրությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համակողմանի զարգացման նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- նշել են Կրեմլում։
Հիշեցնենք, որ Պուտինն ու Ալիևը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից 2 օր առաջ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: