Միացյալ Նահանգները վետո դրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում էր անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար Գազայի հատվածում և բոլոր պատանդների ազատ արձակումը։ Նախագիծը պատրաստել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական անդամներ:
Փաստաթուղթը մերժում էր «պաղեստինցիներին սովի մատնելու ցանկացած փորձ» և պահանջում էր, որ անկլավի խաղաղ բնակչությանը անհապաղ տրամադրվի մարդասիրական օգնություն, որն անհրաժեշտ է գոյատևելու համար։ Նախագիծը նաև կոչ է անում դյուրացնել անհրաժեշտ մասշտաբով մարդասիրական օգնության արագ, անվտանգ և անարգել մուտքը Գազա:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Սենատը չորեքշաբթի՝ նոյեմբերի 20-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց Իսրայելին ամերիկյան զենքի որոշակի համակարգերի մատակարարումը արգելափակող երեք բանաձևեր։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը եւ The Hill առցանց հրատարակությունը։ Փաստաթղթերի հեղինակները մի խումբ դեմոկրատներ էին անկախ սենատոր Բեռնի Սանդերսի ղեկավարությամբ։
ԱՄՆ-ն, արդեն իսկ սեփական հեղինակության հաշվին, աջակցում է Իսրայելին՝ որպես իր ֆորպոստ արևելյան կիսագնդում։ Սա մի քանի ամիս առաջ բողոքի ցույցեր առաջացրեց ԱՄՆ-ի համալսարաններում, սակայն չխանգարեց Թրամփին, ով համարվում է ամենաիսրայելամետ գործիչը, ստանալ ընտրողների մեծամասնության ձայները։
Մինչեւ ո՞ր կետն է ԱՄՆ-ն աջակցելու Իսրայելին. Մինչև Գազայից բնակչության ամբողջական տեղահանումը և լիբանանյան պետության վերացո՞ւմը։ Ամեն դեպքում, Իսրայելի ներկայիս կառավարությունը մտադիր չէ Պաղեստինը ճանաչել որպես անկախ պետություն և չի հրաժարվում հարևան երկրներ ներխուժելու փորձերից։ Նախօրեին Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում գտնվող Պալմիրան։
Մերձավոր Արևելքի այս տարածաշրջանում ինքնիշխան տեր դառնալու Իսրայելի ծրագրերը ձախողելու Բայդենի վարչակազմի փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Ավելին, հենց Բայդենը հայտարարեց, որ մտադիր է փոխել աշխարհակարգը (իսրայելակենտրոն – խմբ.), նրան անմիջապես անվանեցին ծերուկ և հեռացրին ընտրապայքարից։
Այժմ Միացյալ Նահանգները կանի ամեն ինչ՝ աջակցելու Իսրայելի նկրտումներին՝ դրանով իսկ նպաստելով սեփական արժեհամակարգի քայքայմանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: