Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծը Զանգեզուրի միջանցքն է: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է APA գործակալությունը։
«Այս ուղղությամբ մենք օպերատիվ կերպով շարունակում ենք գործընթացները ադրբեջանական կողմի հետ։ Թե որտեղով է անցնելու միջանցքը՝ Հայաստանի, թե Իրանի տարածքով, կորոշեն մեր ադրբեջանցի եղբայրները։ Հաջորդիվ այս միջանցքը Նախիջեւանով կանցնի Թուրքիա։
Թուրքիայում մենք ավարտեցինք մեր նախագիծը, անցկացրինք մրցույթ, մոտ օրերս կսկսենք շինարարական աշխատանքները և ուղիղ տրանսպորտային կապ կապահովենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց Ամիրբեկովը նշել է, որ նախագիծը շահավետ կլինի բոլոր կողմերի համար։
«Մեզ համար այն կարևոր է, քանի որ կապահովվի Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանի հետ։ Հայաստանին այն հնարավորություն կտա դուրս գալ տարածաշրջանային մեկուսացումից և մասնակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը։ Զանգեզուրի միջանցքը կարող է դառնալ նաև Միջին միջանցքի այլընտրանքային ճանապարհ»,- ասել է Ամիրբեկովը։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան հստակ աջակցում է միջանցքի բացմանը, և Ռուսաստանն էլ ցուցաբերել է շահագրգռվածություն՝ հավելելով։
Այս տարեսկզբին Բաքուն հայտարարել էր, որ եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Բաքուն երբեք չի հայտարարել, որ եթե “Զանգեզուրի միջանցքը” բացվի, ապա Հայաստանի հետ մյուս հաղորդակցություններn եւս կբացվեն։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: