Ռուսաստանի ՆԳՆ-ն այսօրվանից սկսում է զրկել ՌԴ քաղաքացիության կարգավիճակց ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց, որոնք չեն անցել երդման արարողակարգը։ Համապատասխան նորմերն ամրագրված են ՌԴ նախագահի քաղաքացիության հարցերի վերաբերյալ հրամանագրում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ինչպես պարզաբանել են ՆԳՆ մամուլի կենտրոնում, նոյեմբերի 22-ին լրացել է այդ կարգի քաղաքացիների երդում տալու ժամկետը։ «2024թ. նոյեմբերի 23-ից այդ անձինք կհամարվեն Ռուսաստանի քաղաքացիություն չստացած, իսկ նրանց քաղաքացիություն տալու որոշումները կհամարվեն անվավեր»,- ասել են գերատեսչությունում։ Միաժամանակ, հրամանագրի կետերը չեն վերաբերում նրանց, ովքեր ՌԴ քաղաքացիություն ստացել են մինչեւ 2017թ. սեպտեմբերի 1-ը, երբ ուժի մեջ է մտել երդում տալու պարտավորությունը, կամ ազատվել են դրանից քաղաքացիություն ստանալու պահին։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր հայրենակիցներին, որոնք քաղաքացիություն են ստացել 2017թ. սեպտեմբերի 1-ից հետո, որ անհրաժեշտ է կարճ ժամկետում երդում տալ։ Այս կարգը տարածվում է նաեւ երեխաների վրա, եթե նրանց քաղաքացիություն տալու մասին որոշումը ընդունվել է մինչեւ նրանց 18 տարեկան դառնալը։
Պարտադիր երդում մտցնելու առաջարկը ՌԴ քաղաքացիություն ստանալիս պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն արվել է 2017թ. ամռանը։ Արարողակարգը ենթադրում է տեքստի ընթերցում եւ ստորագրություն ձեւաթղթի վրա։ 2023թ. ընդունվել է դաշնային օրենքը եւ ստորագրվել նախագահի հրամանագիրը, որոնք պահպանել են այդ նորմերը։ Վերջին նախագահական փաստաթղթում ասված է, որ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիություն ստացողները երդում տան մեկ տարվա ընթացքում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: