Հայ հասարակությունն այսօր հիշում էր Ավոյին. սոցցանցերում գրություն է շրջանառվում. «Նոյեմբերի 25-ին ծնվել է այն մարդը, ում հրամանատարությամբ ազատագրվել է Քարվաճառը։ Նրա անունը Մոնթե Մելքոնյան է։ Ամենամեծ հայը, որի անունը ոսկե տառերով է գրված Հայաստանի պատմության մեջ»։
Բայց կար ժամանակ, երբ պետական քարոզչությունը փորձում էր այս անունը դարձնել սովորական, հատկապես երիտասարդների շրջանում: Ասպարեզ մտան այլ հերոսներ՝ ողջ, շքանշաններով պատված։
Հայ հասարակությունը նաև հիշում է, որ «2020 թվականի նոյեմբերի 25-ին Քարվաճառը դավաճանաբար հանձնվեց թշնամուն»։ Բայց արդյո՞ք համընկնումը պատահական էր: Թշնամին ավելի լավ էր հիշում Ավոյի ավանդը հայոց պետականության կերտման գործում։ Եվ նրանք լավ էին հասկանում, ի տարբերություն հայերի, թե ինչ են նշանակում Ավոյի խոսքերը 90-ականների պատերազմի ժամանակ. «Եթե այս պատերազմում պարտվենք, ուրեմն կշրջենք մեր պատմության վերջին էջը»։
https://www.youtube.com/watch?v=t9VjERQlM5E
Եվ նաև այդ օրը՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետարանի ավտոբուսները վերջին անգամ ուղեվորվել են Երևան-Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ-Ստեփանակերտ երթուղով։ Մարդիկ 44-օրյա պատերազմից հետո վերադառնում էին տարհանումից։ Վերջին ռեյսն էր, քանի որ այդ օրը Քարվաճառի շրջանը անցնում էր ադրբեջանցի և ռուս զինվորականների վերահսկողության տակ։
Ռուս խաղաղապահների ներկայությունը հայերի համար անվտանգ տեղաշարժ չի երաշխավորել։
Ալվարդ Գրիգորյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: