ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները հոկտեմբերին տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այս մասին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նա նշեց, որ առանձազրույցների ընթացքում հնարավորություն է ընդձեռնվել նաև կապ հաստատել հարազատների հետ։

Արցախի հարցը՝ Թրամփի եւ Հարիսի «փրկության» թել․ խղճուկ իրավիճակ

Ընդամենը մեկ օր մնաց ԱՄՆ նախագահի ընտրություններին, եւ թեկնածումների, նրանց կողմնակիցների կազմը ցույց է տալիս, որ Ամերիկան հասել է խղճուկ հանգրվանի։

Արեւմտյան որոշ վերլուծաբաններ նկատում են, որ առանց Իլոն Մասկի եւ այլ տեխնոլոգիական գիգանտների սատարման Թրամփը շանս չունի։ Իսկ նրա հաջողության դեպքում աշխարհում տեխնոլոգիական հեղափոխություն տեղի կունենա, որը կիմաստազրկի «պետական սահմաններ» հասկացողությունը։

Մասկն արդեն այսօր կարող է կանխորոշել պատերազմների ընթացքը իր Սթառլինք արբանյակային համակարգով։ Էլ չենք խոսում արհեստական բանականության մարդկանց կյանք շռնդալի մուտքի մասին։

Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Պուտինը դարձել է գենետիկ նոր տեխնոլոգիաների տիրակալը եւ պատրաստվում է «կյանք» էվաճառել իրեն լոյալ աշխարհի առաջնորդներին։

Բայց դա կլինի հետո, իսկ հիմա Թրամփի եւ Հարիսի կերպարները առավել խղճուկ են թվում։ Երկուսն էլ որպես փրկության թել ինտուիտիվ փորձում են օգտագործել Արցախի հարցը, հասկանալով, որ դա եւ անցյալի, եւ ապագայի բանալին է։

4 տարի առաջ Թրամփը, թույլ տալով Արցախի 44-օրյա ցեղասպանությունը, կորցրել է այդ բանալին։ Նրա մրցակից Բայդենը կանգնեցրել է պատերազմը, հաջորդ տարի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ չի համարձակվել օգտագործել Արցախի բանալին եւ աշխարհում ամերիկյան «արդարություն» հաստատել։

Հիմա Թրամփը զանգահարում է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին եւ վերահաստատում է իր «աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին»։

Դրանից երկու շաբաթ առաջ Թրամփը գրառում է արել․ «Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»։ Նա նաեւ մեղադրել է Քամալա Հարիսին, որը ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

Արամ Ա-ն Դոնալդ Թրամփին ասել է, որ անհրաժեշտ է՝ ԱՄՆ նոր կառավարությունն ամբողջական զորակցություն հայտնի իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ «հաշվետվություն պահանջել արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար»։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», – սեպտեմբերի 24-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ուղերձում:

Քամալա Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ փոխնախագահը չի հիշատակում Մինսկի խմբի առաջարկների մեջ ընդգրված ինքնորոշման իրավունքը։ Նա չի համարձակվում օգտագործել բանալի-բառը։

Թրամփի ու Հարիսի հայտարարություններն, անշուշտ, նախընտրական բնույթ ունեն, սակայն երկուսն էլ քաջ գիտակցում են, որ ինչպես 1991-ին ամեն ինչ սկսվեց Արցախից, նոր աշխարհակարգն էլ կսկսվի Արցախից։ 

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վերընտրվել է երկրորդ ժամկետով

ВВС

Մոլդովայի գործող նախագահ, միասնական Եվրոպայի հետ մերձեցման կողմնակից Մայա Սանդուն հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակի մասին։ Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, սակայն Սանդուի մրցակիցը՝ երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, այլևս հնարավորություն չունի հասնելու նրան։ Սանդուն հաղթել է արտերկրում բնակվող մոլդովացիների ձայների շնորհիվ։

Ըստ տեղական ժամանակով առավոտյան յոթ անց կեսի տվյալների, երբ 2219 ընտրատեղամասերից միայն յոթի ձայները մնացել են չհաշվարկված, Սանդուն հավաքել է ձայների 55,35%-ը, Ստոյանոգլոն՝ համապատասխանաբար՝ 44,65%-ը։

Գիշերվա առաջին ժամի սկզբին, երբ Սանդուի առավելությունն իր մրցակցի նկատմամբ գերազանցեց ինը տոկոսային կետը, և ընտրատեղամասերի միայն մոտ երկու տոկոսի ձայները մնացին չհաշվառված, Սանդուն հնարավոր համարեց արդեն հայտարարել հաղթանակի մասին:

Ինչպես հաղորդում են գործակալությունները, Սանդուն ասել է, որ Մոլդովան է հաղթել այս ընտրություններում, շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին երկրում և արտասահմանում և խոստացել լինել բոլոր մոլդովացիների նախագահը։

«Մոլդովա, դու հաղթեցիր։ Ոչ ոք չպարտվեց մեր քվեարկության մեջ՝ հանուն արժանապատիվ ապագայի […] Ես լսեցի ձեր ձայնը՝ և՛ նրանք, ովքեր աջակցում էին ինձ, և՛ նրանք, ովքեր քվեարկեցին պարոն Ստոյանոգլոյի օգտին: Խոստանում եմ լինել ձեր բոլորի նախագահը»,- Սանդուի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Ընտրատեղամասերի վերջին մոտ ութից ինը տոկոսում Սանդուն, առաջ անցնելով Ստոյանոգլոյից, արագորեն մեծացնում էր իր առավելությունը. արտերկրի ընտրատեղամասերի ձայները վերջինն են հաշվում, և Եվրոպայում ապրող բազմաթիվ մոլդովացիները ճնշող մեծամասնությամբ աջակցում են Սանդուին:

Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված մրցաշար՝ Ավանում

Նոյեմբերի 3-ին Ավանի Շախմատի տանը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված մեծ մրցաշարը։ Միջոցառումը հարգանքի տուրք էր Հայկազի հիշատակին՝ համախմբելով նրա ընկերներին, մարզիչին ու ծնողներին։

Մրցաշարի ընթացքում ցուցադրված էին Հայկազի անձնական իրերը, իսկ մեծ ստենդների վրա ներկայացված էին նրա լուսանկարները, որոնք հիշեցնում էին նրա քաջության և անձնվիրության պատմությունը։ Մրցաշարի ավարտին հաղթողներին հանձնվեցին գավաթներ ու մեդալներ՝ Հայկազի անունով ու պատկերով, ինչը խորհրդանշական նվիրում էր նրա հիշատակին։

Միջոցառման ժամանակ Հայկազի ծնողները, մարզիչը և ընկերները վերհիշեցին նրա մասին պատմությունները՝ փոխանցելով ջերմ ու հուզիչ հիշողություններ։

Տաթև Ազիզյան

Նոյեմբերի 23-ին ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ․ Ուխտագնացություն Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին

Մարիամ Ավագյան-ը գրում է․ 

Հայրենակիցներ, բանանցեցիներ, գարդմանցիներ, շահումյանցիներ, արցախցիներ, ս.թ. նոյեմբերի 23-ին առավոտյան ժամը 10։30 մինչև 12։00, շաբաթ օր է, Մեսրոպ Մաշտոցի անվ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ կլինի Ուխտագնացություն Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին։
Ավետարանը գեղեցիկ պատմություն ունի, Մակար Բարխուդարյանցը դրան անդրադառնում է։ Ակնկալում ենք արցախցիների ակտիվ ներկայություն։
Ուզում եմ հիշեցնել բոլորին, որ Երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը պատահաբար չէր, որ կոչել էր Հյուսիսային Արցախ։ Այո, ռուսական հայատյաց քաղաքականության արդյունք էր, որ 1921 հուլիսի 5-ին Մեծ Արցախը տվեցին թուրքին, դա էլ մասնատեց՝ Դաշքեսանի, Կասում-Իսմայիլովի, Ղազախի, Շամքորի, Գետաբեկի, Թովուզի, ԼՂԻՄ, Քելբաջառի, Լաչինի…
Առաջին հանդիպումը Ավետարանի հետ եղել է Մատենադարանում 2019֊ի հոկտեմբերի 19֊ին, երկրորդ հանդիպումը 2023-ի նոյմբերի 4֊ին։ Այս տարի նախատեսվում է երրորդ հանդիպումը։

Ուկրաինան պատրաստվում է գործի դնել հրթիռ, որը կարող է հարվածել Կրեմլին – The Telegraph

Ուկրաինացի զինվորականները շուտով իրենց տրամադրության տակ կունենան Գրոմ-2 բալիստիկ հրթիռը, որը կարող է հարվածել Կրեմլին։ Այս մասին ասվում է The Telegraph-ի նյութում։

Հրատարակությունը մեջբերում է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ուկրաինական պատվիրակության նախագահ Եգոր Չերնեւի խոսքերը, ով ասել է, որ Ռուսաստանը շուտով կզգա այս հրթիռի կոնկրետ արդյունքները։

Grom-2-ը միաստիճան բալիստիկ հրթիռ է, որը կարող է կրել 1100 ֆունտ կշռող մարտագլխիկ եւ անցնել մինչև 310 մղոն, հավանաբար իներցիոն ուղղորդմամբ: Դա զգալի առաջընթաց է` համեմատած ուկրաինական լավագույն մարտական ​​հրթիռի՝ 1970-ականների «Տոչկայի» հետ»,- ասվում է նյութում:

Yuzhnoye Design Bureau-ն 10 տարի աշխատում է Գրոմ-2-ի վրա: Հրթիռի մշակումն արագացել է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Grom-2-ը Ուկրաինային կտրամադրի խորը հարվածային հնարավորություն և կազատի երկիրը իր կարևոր դաշնակիցների կողմից սահմանված սահմանափակումներից։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել են ճշգրիտ կառավարվող զինամթերք՝ հարյուրավոր մղոն հեռավորության վրա: Բայց բոլոր երեք երկրներն էլ արգելում են Ուկրաինային այդ զինամթերքը արձակել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ»,- նշում է հրատարակությունը։

Մանրամասն «Диалог.UA» կայքում

Իրանցի ուսանողը մերկացել է փողոցում՝ ի նշան հիջաբի դեմ բողոքի

Թեհրանի Իսլամական Ազատ համալսարանի ուսանողուհին հանել է հագուստը և շրջել համալսարանում այն ​​բանից հետո, երբ ենթարկվել է ոտնձգությունների՝ հիջաբը սխալ կրելու համար, հայտնում է Iran International-ը։

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է աղջիկը ներքնազգեստով շրջում համալսարանի գիտահետազոտական ​​բաժնի բակով։ Մեկ այլ տեսանյութում մի քանի տղամարդ բռնի ուժով նրան նստեցնում են մեքենան և հեռանում: Ուսանողը ձերբակալվել է, և նրա շարժառիթները հետաքննվում են, ասել է համալսարանի խոսնակ Ամիր Մահջուբը:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման պայմանը՝ ամբողջականություն

Ուկրաինական հակամարտության արդարացի կարգավորմանը պետք է հասնել  Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման պայմանով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք հատուկ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ: Մենք չենք հրաժարվում նրանց լսելուց։ Ընկերը միայն ճշմարտությունն է ասում, մենք հենց այդպես ենք վարվում: Պատերազմի արդարացի լուծումը պետք է գտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ֆիդանը Hürriyet թերթին տված հարցազրույցում։

Նախարարի կարծիքով, երկու կողմերի հոգնածությունը կարող է նոր իրավիճակի հանգեցնել 2025 թվականին։ «Երկու կողմերն էլ չեն ցանկանում պարտվող համարվել, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփման եզրերի որոնումները շարունակվում են»,- ասել է նա՝ անդրադառնալով կողմերի հետ  Թուրքիայի վարած երկխոսությանը։

ВВС. Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները քվեարկում են իշխանության օգտիт

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում խախտումների ամենաաղմկահարույց դեպքերը գրանցվել են Մառնեուլիի մունիցիպալիտետում՝ հենց այնտեղ են լցոնել քվեաթերթիկներն ու ծեծել ընդդիմադիր դիտորդին։ BBC-ն մեկնեկ է տարածաշրջան և պարզել, որ այստեղ ապրող բազմաթիվ էթնիկ ադրբեջանցիներ և հայեր աջակցում են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և չեն վստահում Եվրամիության բարի կամքին: Այս մասին գրում է BBC-ի թղթակիցը։

Ընդդիմության առաջնորդները վստահ են, որ միայն նման խախտումների շնորհիվ է իշխող կուսակցությունը ստացել Մառնեուլիի շրջանի ձայների գրեթե 80%-ը։

Հիմնականում հայերով բնակեցված Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում իշխող կուսակցությունը հավաքել է նույնիսկ ավելի շատ, քան Մառնեուլիում՝ համապատասխանաբար 88% և 90% ձայներ։

Բաքվի պետական ​​AzTV հեռուստաալիքի եթերում խորհրդարանի անդամ Սամեդ Սեիդովն ասում էր, որ հավաքական Արևմուտքը ընդդիմության և «ԼԳԲՏ շարժման» օգնությամբ վրացիներին տանում է դեպի աղետ: Իշխանամետ «RealTV» հանրահայտ հեռուստաալիքը տարածել է իշխող կուսակցության թեզն այն մասին, որ Արևմուտքը փորձում է Վրաստանին պատերազմի մղել Ռուսաստանի հետ։

Ազգային փոքրամասնությունները քիչ են ներկայացված վրացական քաղաքականության մեջ, թեև հայերն ու ադրբեջանցիները միասին կազմում են երկրի բնակչության գրեթե 11%-ը:

«Ընդդիմությունը նորմալ չի աշխատել՝ ոչ հայ, ոչ էլ ադրբեջանական փոքրամասնության հետ։ Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ հաճախ չեն խոսում պետական ​​լեզվով և չեն դիտում վրացական հեռուստատեսություն»,- ասում է Էդուարդ Այվազյանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով աջակցում է ընդդիմությանը, ուրիշի անձնագրերով քվեարկության այս սխեման անվանել է «հայկական կարուսել»։ Այս պիտակը վիրավորել է հայ իրավապաշտպաններին ու փորձագետներին։

Հիշեցնենք, որ Ալիևն ու Փաշինյանը գրեթե առաջինն են շնորհավորել Վրաստանի իշխող կուսակցությանը հաղթանակի կապակցությամբ։

Ֆուտբոլային 4 ակումբներ աջակցություն են հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

Ֆուտբոլային 4 ակումբներ՝ «Արարատ», «Ալաշկերտ», «Սյունիք» և «Վեստ Արմենիա», իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Ակումբներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում հայտարարություններ են տարածել՝ ի պաշտպանություն Մելիքբեկյանի։ Նրանք նշել են, որ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում իրենք սատարել են ՀՖՖ գործող նախագահին և քվեարկել նրա օգտին:
«Հայկական ֆուտբոլը միայն Պրեմիեր Լիգայի 2-3 ակումբները չեն, որոնք չեն ընտրել Արմեն Մելիքբեկյանին և որոնք ցանկացած առիթ օգտագործում են՝ պարզապես հիշեցնելու իրենց գոյության մասին: Հայկական ֆուտբոլը միայն ազգային հավաքականը չէ, այլև մանկապատանեկան ֆուտբոլն է, կանանց ֆուտբոլը, ֆուտզալը, մասսայական ֆուտբոլը և նշված բնագավառների հետ կապ ունեցող բոլոր անդամները, որոնք ընտրել են Արմեն Մելիքբեկյանին և կազմում են հայկական ֆուտբոլային ընտանիքի անբաժան մասը»,- նշված է «Ալաշկերտ» ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի հրաժարականն են պահանջում «Փյունիկ», «Ուրարտու» ու «Շիրակ» ակումբները, FAF, Red Eagles ֆան-ակումբները։
Հոկտեմբերի 31-ին՝ «Վեստ Արմենիա» – «Ալաշկերտ», նոյեմբերի 1-ին՝ «Նոա»-«Ուրարտու» և նոյեմբերի 2-ին «Արարատ»-«Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումների ժամանակ երկրպագուներն ակցիա են արել` խաղաղադաշտ ներխուժելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով։

Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին, «վերահաստատել աջակցությունն Արցախի հայերին»

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հաղորդում են կաթողիկոսությունից։

Ըստ հաղորդագրության՝ Թրամփը վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին։

ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին ընդառաջ կայացած այս հեռախոսազրույցի ժամանակ նախագահի թեկնածուն նաև ողջունել է ամերիկահայ համայնքը։

Մոտ 10 օր առաջ էլ նախկին նախագահը հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կվերականգնեն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ չնշելով, թե ինչպես է դա անելու։

«Երբ ես դառնամ նախագահ, կպաշտպանեմ հետապնդման ենթարկվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- գրել էր նա, միևնույն ժամանակ քննադատել իր մրցակից, գործող փոխնախագահ Քամալա Հարիսին, մեղադրել ադրբեջանական անցած տարվա հարձակման օրերին անգործության համար, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս էլ Արցախ գրել:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության փոխանցմամբ՝ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Արցախի հայության իրավունքների վերաբերյալ նրա հրապարակային հայտարարության համար»՝ ընդգծելով Միացյալ Նահանգների միջազգային դերակատարության կարևորությունը։

Նա Դոնալդ Թրամփին ասել է, որ անհրաժեշտ է՝ ԱՄՆ նոր կառավարությունն ամբողջական զորակցություն հայտնի իր պատմական հողերը վերադառնալու և ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ «հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ գործադրված ցեղասպանության համար», ինչպես նաև նոր կառավարության մեջ ընդգրկված լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ։