Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հեռուստատեսային ուղերձի ժամանակ հայտարարել է ռազմական դրություն մտցնելու մասին։ Նա այդ միջոցը որակեց որպես անհրաժեշտ՝ ազատական սահմանադրական կարգը «կոմունիստական ուժերից» պաշտպանելու համար։
Նրա խոսքով՝ սպառնալիքը գալիս է ինչպես Հյուսիսային Կորեայից, այնպես էլ տեղական «հակապետական տարրերից», որոնք պետք է «վերացվեն»։
YTN հեռուստաալիքի կայքը հրապարակել է նախագահի ուղերձը ժողովրդին, որում նա ընդդիմությանը մեղադրում է պետության աշխատանքը կաթվածահար անելու մեջ՝ փորձելով իմպիչմենտի ենթարկել կառավարության հիմնական գործիչներին։
«Սա ակնհայտ հակապետական գործողություն է, որը խախտում է ազատ Կորեայի սահմանադրական կարգը և ոչնչացնում է Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված օրինական պետական ինստիտուտները՝ փորձելով քաղաքացիական պատերազմ հրահրել», – ասել է Յուն Սեոկ Յոլը:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: