Իրանի ճակատագիրը դառնում է միջազգային ասպարեզում քննարկման հիմնական թեման։ Արդյո՞ք Մերձավոր Արևելքում Իրանի վերահսկողության դեմ պայքարող ուժերը կբավարարվեն «շիական աղեղի» (լուսանկարում) ոչնչացմամբ: Թե՞ Իրանում կհրահրվի այաթոլլահի ռեժիմի տապալումը։
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ կանխարգելիչ ավիահարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ըստ թերթի աղբյուրների՝ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցների ժամանակ քննարկել է երկու հնարավոր սցենար։ Առաջին տարբերակը ներառում է Իրանի վրա ռազմական ճնշման ավելացումը, ներառյալ Մերձավոր Արևելքում ռազմական ուժերի, ինքնաթիռների և նավերի ավելացումը:
Միացյալ Նահանգները կարող է նաև առաջադեմ սպառազինություններ փոխանցել Իսրայելին, ինչպիսիք են բունկեր պայթեցնող ռումբերը, որոնք կարող են խափանել Իրանի միջուկային օբյեկտները:
Այլընտրանքային սցենարը հիմնված է ռազմական ուժի կիրառման սպառնալիքների և ԱՄՆ պատժամիջոցների խստացման վրա: Սա պետք է ստիպի Թեհրանին համաձայնել դիվանագիտական կարգավորմանը կամ բերի ռեժիմի փոփոխությանը:
Իսրայելը ծրագրում է «վերահսկիչ կրակոց» արձակել թուլացած Իրանի ուղղությամբ, գրում է The Times of Israel-ը։ Իսրայելական կողմը հայտարարել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի 85%-ի ոչնչացման մասին, ինչը իսրայելական ավիացիային առավելություն է տալիս օդում։
Իր հերթին, Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն իրանցի ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ Իսրայելը ձգտում է խաղաղության ազատ Իրանի հետ։ Նա նշել է, որ Իրանի իշխանությունները վախենում են սեփական ժողովրդից։ Նեթանյահուն չի կասկածում, որ մի օր դա կփոխվի, և Իրանը ազատ կլինի։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա «ավելի շուտ, քան շատերը կարծում են»։
Մերձավոր Արևելքում իրադարձությունները վերածվել են «շղթայական ռեակցիայի»՝ կապված իրանական ռեժիմի «ահաբեկչության առանցքի» դեմ Իսրայելի գործողությունների հետ», – ասել է Նեթանյահուն Իրանի ժողովրդին ուղղված տեսաուղերձում։
Նեթանյահուն, դիմելով իրանցիներին, նշել է, որ իրենց երկրի իշխանությունները միլիարդավոր դոլարներ են ծախսել՝ աջակցելու Ասադի ռեժիմին, ՀԱՄԱՍ-ին Գազայում և Հեզբոլլահին Լիբանանում, բայց նրանք բոլորը «շարունակում են ձախողվել»:
Նեթանյահուն Իրանի իշխանությունների համար վատ ելքի պատճառ է համարել «այլ երկրներ նվաճելու և ֆունդամենտալիստական բռնակալություն պարտադրելու ցանկությունը»։