Պուտինն առանց Ալիևի չի հանդիպի Փաշինյանին

  • 15:15 13.12.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միաժամանակ նա նշել է, որ Պուտինն այսօր հանդիպում չի նախատեսում Հայաստանի վարչապետի հետ։ «Այսօր վարչապետական ծրագիր է”, ասել է նա։

Առավոտյան Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։

Ալիեւն այսօր Մոսկվայում չի լինի, բայց կլինի Սանկտ Պետերբուրգում։ Փաստորեն, Պուտինը առանց Ալիեւի չի հանդիպի Փաշինյանին։