Լեւոն Զուրաբյանը մանրամասն բացատրեց, թե ինչու “զոհաբերեցին” Արցախը

  • 18:26 13.12.2024

«Եթե մենք խոսում ենք Հայաստանի տեսակետից, ի՞նչ տեղի ունեցավ 2024-ին: Դրա համար հիշենք ինչով ավարտվեց 2023 թվականը։ Ավարտվեց նրանով, որ վերջնականապես զոհաբերվեց Արցախը, ես ուրիշ բառ չեմ էլ գտնում, որովհետև Փաշինյանի քաղաքականությունը, ըստ էության, ուղղված էր դրան և նրանք համարյա չեն էլ թաքցնում դա”, այդ մասին հարցազրույցներից մեկում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

“Բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ եղան՝ պիտի իջեցնենք նշաձողը, պետք է գնանք զիջումների, ընդունենք տարածքային ամբողջականությունը և այլն: Իսկ 23-ին անգամ ՔՊ-ն հայտարարեց, որ իրական անկախությունը Հայաստանը ձեռք բերեց 2023 թվականին: Դրանով ուզում էին ասեին, որ մենք, ըստ էության, պետական իմաստություն ցուցաբերելով և որևէ գործողություն չանելով Արցախի պաշտպանության ուղղությամբ, ամբողջությամբ թողնելով Ադրբեջանին անել այն, ինչոր Ադրբեջանը շատ երկար տարիներ պլանավորում էր անել, մենք շահեցինք անկախությունը:

Այստեղ պարզ ձևակերպում է, որ Արցախը զոհաբերեցինք, ստացանք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը և պաշտպանվածությունը:  Բայց այստեղ հենց սկսվում է 2024 թվականը և մենք հասկանում ենք, որ այդ բոլոր խոստումները իրավակում խաբեբայրություն էին, որովհետև ոչ մի անվտանգություն և ոչ մի պաշտպանվածություն մենք չստացանք»,- հայտարարեց Զուրաբյանը: