Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա վերածնված Արցախ կամերային նվագախմբի՝ տեղահանումից ու վերակազմավորումից հետո առաջին բաց համերգը:
Լինելով այս համերգի պլանավորման ու կազմակերպման հիմքերում՝ վստահեցնում եմ, որ բարձր որակի ու ճաշակի երեկո է սպասվում՝ գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար, հանրահռչակ թավջութակահար
Narek Hakhnazaryanի առաջնորդությամբ, գրել է Արտակ Բեգլարյանը:
Ուստի, գնեք տոմսեր ու վայելեք նվագախմբի գեղարվեստական զարթոնքը, որից առաջ կկազմակերպվի նաև բարեգործական ցուցահանդես՝ արցախցի երեխաների համար: