«Ի՞նչն է խանգարում վատ պարուհուն» տարածված արտահայտությունը լիովին վերաբերում է արցախյան հակամարտությունում Ալիևի դիրքորոշմանը։ Անգամ Արցախի ամբողջական օկուպացումից, բնիկ բնակչության տեղահանությունից, ունեցվածքի ու հազարամյա հայկական ժառանգության յուրացումից հետո Ալիևը խոսում է խոչընդոտների մասին։ Բայց Ալիեւը չի խոսում իր ամենակարեւոր վախի մասին։
Ալիևը, ինչպես Հորդայի իր բոլոր համահանցակիցները, հասկանում է, որ իրավունք չունի Արցախի և հայկական հողերի նկատմամբ, և չի կարող «իրավունքով», թեկուզ բռնի ուժով տիրանալու Արցախին։ Ո՛չ միջազգային իրավունքը, ո՛չ Հայաստանի Սահմանադրությունը, ո՛չ էլ համաշխարհային դերակատարները չեն կարող նրան «հայրության իրավունք» տալ։
Ալիևը խոսում է «խոչընդոտների» մասին, որոնք ըստ սահմանման անհաղթահարելի են։ Նա հայտարարել է, որ մնում է, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվեն միջազգային ատյաններում փոխադարձ պահանջներից հրաժարվելու և համատեղ սահմանին օտար ուժերի տեղակայման շուրջ։
Ալիևը կարծում է, որ «Հայաստանին սպառազինելու գործընթացն առաջ է ընթանում սրնփթաց», իսկ Ֆրանսիայից զենքի մատակարարումները «իրական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար»։
Նա նաև կրկին ընդունել է, որ Արցախը Հայաստանի մաս է։ Ալիևը պնդում է, որ հայկական կողմը փոխի իր Սահմանադրությունը, «քանի որ այնտեղ հղում կա Անկախության հռչակագրին, և, իր հերթին, պահանջներ Ադրբեջանի տարածքի նկատմամբ»։
Բաքուն պահանջում է նաեւ Հայաստանի համաձայնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։
Պատահական չէ, որ այս պնդումները հնչում են Ալիևի՝ ռուսական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ռուսաստանը համաձայն է Ալիևի բոլոր պնդումների հետ, քանի որ Արցախի և ողջ Հայաստանի նկատմամբ ունի նույն իրավունքը, ինչ Ալիևը, այսինքն՝ ոչ մի իրավունք։ Ռուս պաշտոնյաներն արդեն հիշում են Գյուլիստանի պայմանագիրը, ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզները և գեներալ Պասկևիչին, բայց համառորեն լռում են Կարսի պայմանագրի մասին, ըստ որի նրանք ապօրինի կերպով հայկական հողերը փոխանցել են Թուրքիային և Ադրբեջանին։
Ալիևը նույնպես չի հիշում Կարսի պայմանագիրը, թեև նրա ամենամեծ մտավախությունները կապված են այս պայմանագրի հետ, և դա առաջին հերթին Նախիջևանի հարցն է։ Եթե Կարսի պայմանագիրն ուժի մեջ է, ապա ի՞նչ են անում թուրքական զորքերը Նախիջեւանում։ Իսկ եթե ուժի մեջ չէ, ապա ինչո՞ւ Նախիջեւանը, Կարսն ու Արդահանը դեռ չեն վերադարձվել Հայաստանին։ Եւ ի՞նչ կլինի, եթե սկսվի Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման գործընթացը, ինչպես խոսում է Էրդողանը։
«ՌԻԱ Նովոստի»-ին Ալիևի հարցազրույցը փորձ է թաքցնել Բաքվի և Մոսկվայի իրավունքների իսպառ բացակայությունը հայկական հողերի նկատմամբ։ Եթե տիրում ես հողին առանց իրավունքների, ապա դա կոչվում է օկուպացիա և ենթակա է Միջազգային տրիբունալի իրավասությանը։ Ահա թե ինչու Մոսկվան և Բաքուն դժգոհ են Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալուց։