Իլհամ Ալիեւը Կրեմլի պրոպոգանդիստ Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում բողոքել է, որ Մակրոնի կառավարությունը մահաբեր զենք է մատակարում Հայաստանին:
«Զենքը, որը Մակրոնի կառավարությունը մատակարարում է Հայաստանին, հարձակողական զենք է, մահաբեր, որը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի հետ մեր սահմանի երկարությունը հազար կիլոմետրից ավելի է, որի երկայնքով բազմաթիվ բնակավայրեր են գտնվում, եւ նախկին փախստականները վերադառնում են այդ բնակավայրեր, դրա համար մենք չենք կարող պարզապես դիտորդներ լինել։ Մենք բազմիցս հայտնել ենք Հայաստանին եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանավորներին, որ այդ գործընթացը պետք է դադարեցվի»։
Նույն հարցազրույցի ժամանակ Ալիեւն ասել է, որ շարունակելու է Ռուսաստանից զենք գնել, ուղղակի ‘ըմբռնումով’ է մոտենում հիմա` հաշվի առնելով կամ ակնարկելով, որ ՌԴ-ին նույնպես զենք է պետք` Ուկրաինայի հետ պատերազմում:
Ինչեւէ, Ադրբեջանը շարունակում է իր հիմանական ‘շուկաներից’ առեւտուր անել:
Flightradar24-ում երեւում է, որ միայն այս ամիս 10 եւ ավելի թռիչներ են իրականցվել Իսրայելի Օվդա ռազմաբազայից դեպի Բաքու:
Nagorno Karabakh Observer-ը գրում է, որ թուրքական Թեքիրդաղից, որտեղ Բայրաքտարներն են փորձարկվում սովորաբար, նույնպես թռիչներ են իրականացվել դեպի Ադրբեջան:
Օրեր առաջ Step1.am գրել է Բուլղարիա – Ադրբեջան չվերթների մասին: