Ռուսաստանում մահմեդական տղամարդկանց թույլատրվել է մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել՝ հաշվի առնելով օբյեկտիվ պատճառները և ամուսնու հավասար վերաբերմունքը բոլոր կանանց նկատմամբ։ Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչությունը և Մոսկվայի մուֆթի Իլդար Ալյաուտդինովը ՌԲԿ-ին է տրամադրել համապատասխան աստվածաբանական եզրակացության տեքստը։
«Որոշում է կայացվել տղամարդու՝ միաժամանակ երկրորդ, երրորդ կամ նույնիսկ չորրորդ կրոնական ամուսնության հնարավորության մասին։ Դա թույլատրվում է, եթե կինը ի վիճակի չէ երեխաներ ունենալ իր առողջության, վերարտադրողական տարիքի ավարտի կամ այլ օբյեկտիվ պատճառներով՝ ասենք՝ ամուսնու հետ սեռական անհամատեղելիության պատճառով։ Հաշվի է առնվում նաեւ այն, որ կինը չի ցանկանում երեխա ունենալ»,- ասաց նա։
Ամուսինը պետք է հավասար ֆինանսական աջակցություն ցուցաբերի բոլոր կանանց, սահմանված կարգով հավասար ժամանակ անցկացնի նրանց հետ և յուրաքանչյուրին ապահովի առանձին բնակարանով։ Եթե այս պայմանները չկատարվեն, ապա երկրորդ ամուսնությունը չի թույլատրվի։ Կանայք պետք է տեղյակ լինեն այլ կանանց գոյության մասին, հակառակ դեպքում կինը կարող է պահանջել ամուսնալուծություն: Մուֆթին նշել է, որ նման պարզաբանումը (ֆաթվան) կօգնի ամրապնդել կանանց իրավունքները, ովքեր կրոնական ամուսնության մեջ են բազմակն տղամարդկանց հետ։ Այս մասին հայտնում է РБК-ն։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: