Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը՝ խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ, ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանը:
Ընդգծելով, որ «տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է»՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը։
Որպես հիմք արտգործնախարարն ընդգծել է պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգաման, ինչպես նաև իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքների կիրառման կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
Ըստ Միրզոյանի՝ Երևանը միևնույն ժամանակ երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ է առաջարկել Բաքվին։
«Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար», – եզրափակել է Միրզոյանը։
Գյումրիից Կարս տանող երկաթուղով վերջին անգամ 1993 թվականին է գնացք անցել, երկու երկրների պետական սահմանը հենց այդ տարի փակվեց։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: