«Ժամանակակից իրողությունների համատեքստում չափազանց կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, որպեսզի մատաղ սերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ հասկանա իր հայրենիքի պահպանման համար մղվող պայքարի կարևորությունը»։
Աշոտ Ջիվանյան
«Մոնթե Ավո» բարեգործական ընկերությունը հիմնադրվել է 2006թ. ծնունդով Ճարտար գյուղից, Ռուսաստանում բնակվող Աշոտ Ջիվանյանի կողմից։
«Մոնթե Ավո ընկերությունը իր հիմնադրման օրվանից իսկական հենարան է դարձել Արցախի մի շարք դպրոցների և դպրոցականների համար՝ իրականացնելով բազմաթիվ բարեգործական ծրագրեր, նպաստելով կրթական, հոգևոր և մշակութային զարգացմանը։ Այդպես, «Մոնթե Ավոն» պարտավորվեց հովանավորել Ճարտար գյուղի դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները, ինչպես նաև Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը և մանկապարտեզը Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում։
Նպաստել ենք կրթություն ստանալու պայմանների բարելավմանը, դպրոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելով։ Հաշվի առնելով Ճարտար գյուղի աշխարհագրական անբարենպաստ դիրքը և գյուղական ճանապարհների ու տրանսպորտի հետ կապված խնդիրները՝ ընկերությունը վերակառուցել է Պերճ Գասպարյանի անվան դպրոցը՝ դրանով իսկ հեշտացնելով Երե շենի աշակերտների և ուսուցիչների կյանքը։
Ընկերության բարեգործական միջոցներով 2019 թվականին Քերթ գյուղում հիմնանորոգվել է Կոմիտաս Հակոբյանի անվան դպրոցը և կառուցվել ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ։ Բարեգործական ծրագրերի շրջանակում դպրոցները համալրվել են նաև անհրաժեշտ գործիքներով և ուսումնական միջոցներով՝ հեռուստացույց, համակարգիչ, ինտերնետ, ուսումնական նյութեր և այլն։
Մոնթե Ավոն նաև խրախուսում է աշակերտներին բարելավել կրթական հաջողությունները՝ հատուկ մրցանակներ շնորհելով բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին և ուսուցիչներին:
Նույնիսկ Արցախի համար ամենածանր օրերին նախաձեռնությունը միշտ եղել և մնում է հայրենակիցների կողքին՝ կատարելով իր առաքելությունը։
Արցախից բռնի տեղահանությունից հետո, երբ մեր բոլոր աշակերտները ստիպված լքեցին հայրենիքը՝ հաստատվելով Հայաստանի տարբեր բնակավայրերում և դրանից դուրս, «Մոնթե Ավոն» մշակեց փախստական երեխաների բարոյահոգեբանական վիճակի բարելավման նոր մեխանիզմ։ Կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ՝ Մոնթեի ծննդյան օրը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներ, պատմական էքսկուրսիաներ, 7-օրյա ճամբար Ծաղկաձորում՝ 112 աշակերտի մասնակցությամբ, 7-օրյա ճամփորդություն օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների և ուսուցիչների համար, անգլերենի ուսուցչի՝ Կարեն Մանասյանի «Դրախտից դեպի արևմուտք» գրքի հրապարակում և շնորհանդես Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։
Գործում է նաև «Արցախցին կարդում է» գրքարշավը, որին մասնակցում են երեխաներ Արցախի տարբեր շրջաններից։ Մրցույթը տեւական է եւ լայն տարածում է գտել գրքասեր արցախցի երեխաների շրջանում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մրցույթն ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար նախաձեռնությունը սահմանել է մրցանակային հիմնադրամ, հատուկ նվերներ և «Գրան Պրի»՝ Իտալիա մեկնելու հնարավորություն։
Լավագույն մրցակիցը կստանա ամսական $100 կրթաթոշակ մեկ տարվա ընթացքում: Այսպիսով, դառը պայքարում Գրան պրիին արժանացան երեք լավագույն ուսանողները՝ Ալենա Մուսայելյանը, Նարինե Այդինյանը և Լիյա Գասյանը։ Գրքարշավի բոլոր մասնակիցներին հնարավորություն տրվեց մասնակցելու էքսկուրսիային դեպի Հայաստանի մշակութային և պատմական վայրեր, իսկ հաղթողներին տրվեց Ծաղկաձորում տասնօրյա ճամբարի մասնակցելու իրավունք։
Մրցույթի հաղթողները մասնակցել են նաև մշակութային միջոցառումների, ինչպիսին է «Բուկինիստական պսակը»։ Տարրական դասարանների աշակերտների համար տրամադրվել են ամանորյա հետաքրքիր նվերներ։
Գրքի 80-օրյա արշավն ավարտվեց մեծ հաջողությամբ՝ հիմք հանդիսանալով ընթացիկ ուսումնական տարում նոր մրցույթի համար։
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ոչ միայն սերմանելու գրքի հանդեպ սերը, այլև ևս մեկ անգամ ընդգծելու Արցախի ինքնության և արժեքների կարևորությունը։ Արցախցի բոլոր աշակերտներին ոգևորելու համար այս անգամ նախաձեռնությունը եւս ստեղծել է մրցանակային հիմնադրամ և «Գրան պրի»՝ ճամփորդություն Փարիզ և այցելություն Փարիզի հիասքանչ Դիսնեյլենդ»,- ասաց «Մոնտե Ավո» բարեգործական ընկերության ներկայացուցիչ Անուշ Քամալյանը։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: