Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել

  • 16:11 27.12.2024

Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդներ և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետականա հանձնաժողովը հայտնել է, որ եթե մինչև 2025 թվականի հունվարի վերջ հայկական կողմը չվերցնի Արցախի բռնի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած և ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի (ծնված 1954 թ.) դին, ապա նրան կհուղարկավորեն Ադրբեջանի տարածքում։

ԿԽՄԿ Հայաստանում պատվիրակությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում զերծ են մնացել տեղեկությունը հաստատել կամ հերքելուց՝ նշելով, որ իշխանությունների անունից չեն կարող որևէ բան ասել, միևնույն ժամանակ, ընդգծել են, որ ինչպես ավելի վաղ ասել էին՝ պատրաստակամ են աջակցելու որևէ լուծում գտնելու պարագայում։

Հիշեցնենք, որ 70-ամյա Վերա Աղասյանի մահվան մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 23-ին։

f