Պուտինը ներողություն է խնդրել Ալիեւից ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար

  • 19:59 28.12.2024

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն՝ մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Աքթաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիանկերության ուղեւորատար ինքնաթիռի կործանմանը վերաբերող հարցերը։

Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել այն առնչությամբ, որ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, եւ մեկ անգամ եւս խոր եւ անկեղծ ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին, ցանկացել շուտափույթ ապաքինում տուժածներին։