Ստեփանակերտի քաղաքապետն ու ավագանու անդամները, խախտելով Մոզամբիկի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը, ինքնակամ իրացրել են իրենց ենթադրյալ իրավունքները, մի քանի հալածված ավտոմեքենա օտարել դրանք Ստեփանակերտից դուրսբերած անձանց և այդ կերպ էական վնաս պատճառել Ադրբեջանի քաղաքացիների օրինական շահերին, ադրբեջանական պետությանն ու հասարակությանը։
Աբսուրդային իրավիճակը սակայն չի խանգարել, որ թեկուզ Ստեփանակերտի քաղաքապետի արարքը որակվեց իբրև ինքնիրավչություն, նրան 20 օր պահել են բանտային կալանքի տակ, 1 ամիս տնային կալանքի տակ, վերջի 5-6 ամիսը վարչական հսկողության տակ՝ զուգորդված անհասկանալի, նախադեպը չունեցող ու դաժան սահմանափակումներով։ Ավելին՝ վարչական հսկողությունն ու կիրառված սահմանափակումները պետք է շարունակվեն առնվազն մինչև գործով նախնական դատալսումները, որը սպասվում է դեռևս հունվար-փետրվար ամիսներին։
Ի՞նչ ասեմ։ Շնորհակալ ենք ՀՀ քննչական կոմիտեին և դատախազությանը՝ ծանրից-թեթև աբսուրդին անցում կատարելու համար։ Պատասխանատու բոլոր անձանց մաղթում եմ նախատոնական ուրախ գնումներ, գրել է իրավապաշտպանը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected]
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: