Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Մասիսի քննչական բաժնում էլ պարզվում են մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ինչ մակնիշի ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը մառախուղ է եղել ու մերկասառույց, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինից ոչ ոք չկա։ 20-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ էլ վթարից հետո չսպասելով «ԱՊՊԱ»-ին, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրա հետ «լեզու էին գտնում» ու լքում դեպքի վայրը։