ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում ԱԺ-ից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է պատին փակցված քարտեզ։ Քարտեզը վերջին ժամանակներս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող այն մակետն է, որը Փաշինյանի կողմից ներկայացվում է որպես ՀՀ քարտեզ։
Ալեն Սիմոնյանը նկարին կից գրել է․ «Այսուհետ իրական Հայաստանի քարտեզն՝ ԱԺ նիստերի դահլիճում»։
ՀՀ իշխանության եկած խմբավորումը “իրական է” համարում է այնքան Հայաստանը, որքան դեռ նրանց թույլ են տալիս վերահսկել։ Եթե չենք կարող պահել, պաշտպանել, դա իրական չէ՝ այսպիսին է իշխող խմբավորման կրեդոն։
Բայց դա շատ խոցելի մոտեցում է․ “իրականությունը”, որը ամրապնդված չէ իրավունքով, հակված է անընդհատ փոխվել՝ ի շահ իրավունքի ուժը գիտակցողի։
Այնպես որ, Ալեն Սիմոնյանը շտապել է․ մոտակա օրերին իրական Հահաստանի քարտեզը կրկին կարող է փոխվել։ Նոր քարտեզն, ասենք, առանց Մեղրիի, եւս կլինի “իրական”։ Ալեն Սիմոնյանը հո ամեն անգամ նոր քարտեզ չի՞ պատվիրելու։