Պուտինը ներողություն է խնդրել Ալիեւից ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն՝ մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Աքթաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիանկերության ուղեւորատար ինքնաթիռի կործանմանը վերաբերող հարցերը։

Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել այն առնչությամբ, որ ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Ռուսաստանի օդային տարածքում, եւ մեկ անգամ եւս խոր եւ անկեղծ ցավակցություններ է հայտնել զոհվածների ընտանիքներին, ցանկացել շուտափույթ ապաքինում տուժածներին։

“ԱԳՆ-ն չի պատասխանել նամակին, մեր իրավունքները ոտնահարված են, պետք է պարտադրենք, որ պատասխանեն”. Արթուր Օսիպյան

«ԱԳՆ-ն չի պատասխանել Արցախի ՀԿ-ների նամակին, մեր իրավունքները ոտնահարված են, պետք է պարտադրենք, որ իրենք մեզ պատասխանեն։ Այս հարցի հետեւից պետք է գնանք, ասենք՝ ԱԳՆ-ն չի պատասխանել մեր նամակին, կա՞ այլ պետական մարմին, որը պետք է պատասխանի։ Իրավաբանները պետք է մեզ օգնեն՝ ո՞ւմ  պետք է դիմենք ըստ օրենքի, որ ԱԳՆ-ն իր պարտականությունները չի կատարել»,- այսօր Արցախի հասարակական կազմակերպությունների հրավիրած «Հանուն Արցախի» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը։

Հիշեցնենք, որ արցախցիները հոկտեմբերի 21-ին ակցիա էին արել ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։ Արարատ Միրզոյանին ուղղված նամակով Արցախի ՀԿ-ները հիշեցնում են, որ որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում: Ինչպես նաեւ պահանջ են ներկայացնում, որ ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին:

Արթուր Օսիպյանը նշեց, որ արցախցիները կարող են ակցիա իրականացնել, բարձրաձայնել, որ իրենց իրավունքներն անտեսվում են՝ պահանջելով, որպեսզի ԱԳՆ-ն պատասխանի իրենց։

«Արցախցիների հիմնական խնդիրը վերադարձի խնդիրն է եւ մեր իրավունքների խնդիրն է։ Մյուս հարցը մեր անձնագրերի հարցն է, որը պետք է լուծվի։ Եթե դահլիճում կան իրավաբաններ, խնդրում ենք, հարցը ձեւակերպեք իրավական լեզվով, դնենք քննարկման։ Մենք պետք է նամակների ու ակցիաների միջոցով պարտադրենք, որ Հայաստանի իշխանությունները մեր անձնագրերն ընդունեն։ Եթե խոսում ենք սուբյեկտայնությունից, ուրեմն պետք է մեր անձնագրերը պահենք, որովհետեւ հիմա այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մարդիկ ստիպված են լինելու իրենց անձնագրերը փոխել»,- ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի իշխանություններին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Արթուր Օսիպյանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ փակելով Արցախի հարցը։ «Մենք ի՞նչ անենք, որպեսզի կարողանանք Արցախի հարցը պահել օրակարգում՝ եւ միջազգային դաշտում, եւ ներսում։ Մենք, ներգրավելով Հայաստանի ՀԿ-ներին եւ ակտիվիստներին, ովքեր այս գաղափարին կողմ ենք, բազմամարդ ստորագրահավաք պետք է կազմակեպենք՝ միջազգային ատյաններում դատական հայցեր ներկայացնելու համար։ Եթե մեծաքանակ ստորագրահավաքը կարողանանք կազմակերպել, գոնե գործը հասցնենք միջազգային դատարան, դա արդեն հաղթանակ կլինի։ Եվ կարեւորն այն է, որ այդ հայցը չեն կարող մեր ձեռքից վերցնել, փակել, որովհետեւ այդ հայցը պատրաստողը Արցախի հասարակ քաղաքացիներին են, որոնք ոչ մի կերպ հնարավոր չէ համոզել, որ Արցախի հարցից հրաժարվեն»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախյան կազմակերպությունները որոշեցին ստեղծել հանձնաժողով

Արցախի հասարակական կազմակերպություններն այսօր «Հանուն Արցախի» խորագրով համաժողով էին կազմակերպել։ Համաժողովի արդյունքներով որոշվեց ստեղծել հանձնաժողով՝ տարբեր ուղղություններով աշխատանք իրականացնելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար։

Բոլոր հարցերն ու ձեւակերպումները դեռ քննարկման ենթակա են, թեկուզ սկզբից նախանշվել են մի քանի նպատակ․։

  1. Վերադարձ Արցախի եւ արցախցիների իրավունքների ճանաչում իրենց պատմական հայրենիքում։
  2. Լեռնային Ղարաբաղի փախստականների սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում։
  3. Ադրբեջանի իշխող ռեժիմին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Քննարկման ժամանակ հնչել են բազմաթիվ առաջարկներ, որոնք դեռ կուսումնասիրվեն։ Ի մի բերելով բոլորի կարծիքները, կընդունվեն որոշումներ։ 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն, որը մասնակիցների թվում էր, առաջարկեց․ «Վերադարձից հետո պետք է հստակ ամրագրվի ոչ միայն Արցախի ժողվորդի իրավունքների ճանաչում իր պատմական հայրենիքում, այլ նաեւ ճանաչում ու ապահովում»։ Ըստ Բեգլարյանի՝ Արցախի փախստականների սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում պետք է ապահովել, այլ նաեւ միջազգային հարթակներում։ «Այս համաժողովը պետք է զբաղվի նաեւ միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնելով»,- հավելեց նա։ Ըստ Բեգլարյանի՝ որպես առանձին ու կարեւոր նպատակ պետք է ձեւակերպվի նաեւ ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող Արցախի ժողովդի մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի իշխող ռեժիմին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Արտակ Բեգլարյանն ասաց․ իմ առաջարկի բովանդակությունը մոտավորապես այսպես պետք է լինի՝ Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների մեղավորներին անհատական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկելը։ Խոսքը վերաբերում է եւ միջազգային պատասխանատվության մասին, միգուցե ոմանց բերեն Հայաստան, Հայաստանում դատեն եւ այլն»։

Ռոզա Հովհաննիսյան

Միջազգային դատարաններում հայցերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է. Գեղամ Ստեփանյան

Դատական ​​հայցերի ներկայացման գործընթացը կշարունակվի. արդեն ձեւավորվել է իրավական հարթակ, որը պարբերաբար աշխատում է, այդ թվում՝ միջազգային ռազմավարական պահանջների ձեւավորման ուղղությամբ։ Հիմա կարող եմ ասել, որ փաստեր են հավաքվում, աշխատանքներ են տարվում Քարին տակի, Մոխրենեսի, Ստեփանակերտի Թումանյան, Մխիթար Գոշ փողոցների հետ կապված։ Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Ռեսուրսները սահմանափակ են, բայց նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով մենք փորձում ենք շարունակել այս աշխատանքը։ Խոսքը ոչնչացված գույքի մասին է, և այս առումով այն տարբերվում է այլ գույքից։ Ճիշտ է, մենք զրկված ենք մնացած գույքից օգտվելու հնարավորությունից, բայց գոնե գիտենք, որ այն կա, ասաց Ստեփանյանը։

Անելիքներ կան նաև, մասնավորապես 2023 թվականի սեպտեմբերին սպանվածների մարմինների արտաշիրիմման պահանջի հետ կապված։ Ես գիտեմ, որ գործընթաց կա, և այս հարցով ՄԻԵԴ դիմում է լինելու, նշել է օմբուդսմենը։

Ինչ վերաբերում է քաղաքական մասին, գիտեք, ստեղծվել է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ։ Սփյուռքի կազմակերպությունների հետ համատեղ խոշոր համաժողովներ են նախատեսվում եվրոպական մայրաքաղաքներում։ Հնարավորության դեպքում մենք պետք է նմանատիպ ֆորումներ հրավիրենք Հայաստանում՝ հրավիրելով տարբեր միջազգային փորձագետների և համախմբելով նրանց այս խնդրի շուրջ, նշեց նա։

Հայաստանում շարունակվում է գրիպի Ա H1pdm09 շարունակվում է գրիպի Ա H1pdm09 տեսակի շրջանառությունը

 

 Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների (ՍՇՎ) և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապօգնության կանչերի շրջանում աճ։ Տեղեկությունը հայտնում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների` շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:

Տվյալներ են հավաքագրում Արցախի օկուպացված բնակավայրերում քանդած տների մասին

Արցախի նակին պետնախարար, նախկին ՄԻՊ  Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ուշադրություն. խնդրում եմ տարածել համապատասխան անձանց շրջանում:

«Արցախ Միությունը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (զբաղեցված) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:

Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:

Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:

Հարցաթերթիկը կարելի է գտնել այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeM3DCuqvWKNL4j7Y-u70bT883Mm3mG2HraxTfaKXAEWjLUNA/viewform 

Կան նաեւ խնդիրներ, պայմանավորված կենսաթոշակի ստաժի հետ, փաստաթղթերի վերականգնման

Առաջին հերթին սոցիալական ներառման մասին պետք է խոսենք, որեւհետեւ ես կարծւմ եմ` Արցախ վերադառնալու իրավունքի իրացման համար պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս պահպանել արցախցիների ներկայությունը։ Պահել հավաքականորեն, պահպանելով նաեւ արցախյան ինքնության որոշակի առանձնահատկություններ։ Այդ մասին Step1.am-ի հետ զրուցում ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Մեր հայրենակիցները շարունակվում են բախվել մի շարք խնդիրների, մոտ 500 հայրենակիցներ դուրս են մնում աջակցության ծրագրերից։ Պատճառն այն է, որ իրավակարգավորումներում հստակ մեխանիզմներ չկա սահմանցած, որը թույլ կտա անհատական դիմումների հիման վրա ներկայացնել խնդիրը, ասել է Ստեփանյանը։

Ընդհանուր արցախցիների սոցիալ-կենցաղային իրավիճակը շատ ծանր է, եւ այդ մասին մենք տեղեկացնում ենք նաեւ միջազգային դերակատարներին, ասել է նա։

Կան նաեւ խնդիրներ, պայմանավորված կենսաթոշակի ստաժի հետ, փաստաթղթերի վերականգնման։

«Հանուն Արցախի» համաժողովը սկսվել է

Արցախի հասարակական կազմակերպություններն այսօր «Հանուն Արցախի» համաժողով են կազմակերպել։

Համաժողովի հիմնական նպատակները հետեւյալն են.

1. Վերադարձ Արցախի եւ արցախցիների իրավունքների ճանաչում իրենց պատմական հայրենիքում։

2. Լեռնային Ղարաբաղի փախստականների սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում։

3. Ադրբեջանում իշխող ռեժիմին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ

Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։
Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։
Մեր տեղեկություններով՝ դրանից հետո նա Բելառուս չի վերադարձել։

2024-ը փակում ենք այն կետում, որ Արցախի հարցը փակված չէ /վիդեո/

Խոսքը միայն սոցիալական իրավունքների մասին, այլ Արցախի հանդեպ մեր կոլեկտիվ իրավունքի մասին։ Այդ մասին Step1.am-ի հետ զրույցում ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը, մեկնաբանելով 2024-ին կատարված աշխատանքը։

Ցավոք սրտի, այնպիսի իրավիճակում ենք, որ պետք է աշխատենք, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում ՀՀ ներսում։ Որովհետեւ Հայաստանի հանրապետության իշխանությունների կողմից այս հարցը համարվում է փակված, նրանք որեւէ ձեւով ներգրավվածություն չեն ցուցաբերում ոչ վերադարձի իրավունքի առաջմղմանը, ոչ Արցախի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, ասել է Գեղամ Ստեփանյանը։

Սակայն 2024-ը փակում ենք այն կետում, որ Արցախի հարցը փակված չէ, ասել է նա։ Մանրամասը՝ տեսանյությում

Ալվարդ Գրիգորյան

Հայաստանի տարբեր հատվածներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Գեղարքունիքի մարզում, Ապարանի, Արագածի, Թալինի (մառախուղ) տարածաշրջաններում, Ջերմուկ, Դիլիջան քաղաքներում, Լանջանիստ, Լուսաշող, Լանջազատ գյուղերում, «Մեղրու սար», Սարավան-«Զանգեր», «Զանգեր»-Ծղուկ հատվածներում և Վարդենյաց լեռնանցքում (մառախուղ)  տեղում է ձյուն։

ՌԴ ԱԳՆ-ն պաշտպանել է ԼՂ հարցով Մինսկի խումբը լուծարելու Ալիևի պահանջը

Կրեմլը դադարել է թաքցնել իր մեղսակցությունն բռնապետ Ալիևի այս արարքին

Դեկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանեց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը։

«Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները, այսինքն՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի պաշտոնը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով, ենթակա են չեղարկման։ Եվ մենք կարծում ենք, որ այդ կապակցությամբ համապատասխան որոշում կայացնելու օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ կառույցները»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ ՀՀ վարչապետի կողմից ԼՂ-ն “Ադրբեջանի մաս ճանաչելուց” եւ “գետնի վրա իրականության փոփոխումից”, նաեւ արեւմտյան երկրների՝ Մոսկվայի հետ կոնտակտի չգնալուց հետո Մինսկի խումբը կորցրել է իմաստը։

Հիշեցնենք սակայն, որ «իրական կյանքում» եղել է Կրեմլի լուռ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների վերաբերյալ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով Ռուսաստանի Դաշնության կողմից ստանձնած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պարտավորությունների խախտման անփոփոխ փաստերն ակնհայտ են.

— անգործություն ալիևյան ռեժիմի ավազակախմբերի ներխուժումների ժամանակ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, որի ընթացքում գրավվել են բազմաթիվ ռազմավարական բարձունքներ և առանձին բնակավայրեր, որոնք հայաթափվել են.

— Ռուսաստանի պաշտպանության նախարարության խնդրանքով Հայաստան 2020 թվականի նոյեմբերից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում մնացած ծանր սպառազինությունների դուրսբերում.

— փաստացի անգործություն Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման ընթացքում՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը.

– «դավադրություն» ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում ​​Ալիևի նացիստական վարչակարգի կողմից Լեռնային Ղարաբաղի բարբարոսական շրջափակման հարցի շուրջ (տես http://russia-artsakh.ru/node/12750; http://russia-artsakh. .ru/index.php/node /17834 և այլն)

— անգործություն 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ալիևի ռեժիմի ագրեսիայի ընթացքում։

— Արցախի հայ ժողովրդի բռնագաղթի “ապահովումը” իր հազարամյա հայրենիքից։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց ադրբեջանական հերթական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, ռուսական խաղաղապահ զորախումբը չկատարեց իր խնդիրը, հետ չմղեց Ադրբեջանի ագրեսիան և չպաշտպանեց բնակչությանը Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտումից։

Պարոն Լավրովը և նրա ենթակաները միտումնավոր խեղաթյուրում և խառնում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցերը նրա ինքնավար հայ բնակչության անվտանգության խնդրին, որն այժմ փախստական ​​է դարձել հազարամյա հայրենիքից։

Ընդ որում, ոչ Զախարովան, ոչ Գալուզինը, ոչ էլ նախարար Լավրովը այս տրամաբանական հարցին պատասխան չեն տվել. ինչու՞ պետք է Հայաստանի վարչապետի կողմից նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը կամ չճանաչումը «արդարացում» լինի Ռուսաստանի Դաշնության ղեկավարության չմիջամտության համար, թույլ չտալու Ալիևի նացիստական ​​ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի բարբարոսական շրջափակումը և էթնիկ զտումները։

Ակնհայտ է նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 22-ին «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը» «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում (https://www.vesti.ru/article/2488891) Վլադիմիր Պուտինն ասել է. «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր տարածքները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»։

Իրականում միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը չճանաչելը բացարձակապես ոչինչ չէր նշանակում ԼՂՀ անկախության և ինքնիշխանության տեսանկյունից։

2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Կրեմլի դիվանագիտությունը սկզբում փորձեց նսեմացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Լեռնային Ղարաբաղի հարցում, այնուհետև ամբողջությամբ անտեսել այն՝ կարգավորման ծանրության կենտրոնը տեղափոխելով դեպի ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի միջև նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնագիր։ Ավելի ուղիղ ասած՝ յուրացնել է միջնորդությունը՝ իր վրա շուռ տալով։

Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին վարկաբեկելու և «զրոյացնելու» փորձերն ակտիվացել են 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (SVO) մեկնարկից հետո։

Մինչև 2020 թվականի նոյեմբերը պարոն Լավրովն իրեն երբեք թույլ չէր տալիս կասկածել ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետությանը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ահա, օրինակ, թե ինչ է նա ասել 2019 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո.

«Ռուսաստանը պատրաստ կլինի շարունակել ցուցաբերել ամենաակտիվ միջնորդական օգնությունը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ ազգային կարգավիճակով՝ Ռուսաստանի Դաշնություն-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով»,- նշել է նա (https://tass.ru): /politika/7100120):

Եվ նույնիսկ մինչև Ուկրաինայում պատերազմի մեկնարկը ՌԴ ԱԳՆ-ն և անձամբ պարոն Լավրովը չէին համարձակվում տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու նշանակությունը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Թեև ակնհայտ էր Բաքվի խնդրանքը վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման 30-ամյա միջազգայնացմամը, որը սկսվել է դեռ 1992թ., (http:// russia-artsakh.ru/index.php/node/19672)

Դեկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը դարձավ Կրեմլի և Ալիևի միջև դավաճանության անփոփոխ փաստի վերջնական հաստատումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը թաղելու փորձերում՝ փակելով միակ միջազգային կառույցը, որը ներգրավված էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը։

Հասկանալով, որ առանց Երևանի համաձայնության անհնար է «թաղել» ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցով, Բաքվի նացիստական ​​դիկտատոր Ալիևը ուժգին ճնշում է գործադրում Հայաստանի ղեկավարության վրա՝ համոզելով նրան հանդես գալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի լուծարման միասնական պահանջով։

Ինչպես տեսնում ենք, Կրեմլը դադարել է թաքցնել իր մեղսակցությունն նացիստական ​​բռնապետ Ալիևի այս արարքին։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

russia-artsakh.ru