Բագրատաշենի անցակետում (հայ-վրացական սահման) այրվում է պահեստ, որտեղ, ի թիվս այլ բաների, պահվում է պիրոտեխնիկա, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհը գրանցվել է հունվարի 3-ին, ժամը 12.43-ին: Դեպքի վայր են ժամանել հինգ մարտական հաշվարկ և պարեկապահակային ծառայության աշխատակիցներ։