Երևանի խորհրդի «Մայր Հայաստան» դաշինքի անդամ, Ռոբերտ Քոչարյան դաշինքից ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը բուռն քննադատության է ենթարկել Սերժ Սարգսյանին։
Սարգսյանի կուսակից Նարեկ Մալյանը, ինչպես պարզվեց, ասել է, թե Թևանյանը 2018 թվականին նամակ է գրել Փաշինյանին և պաշտոն խնդրել։
Թևանյանը հերքեց այս լուրերը՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով «Հայաստանում հակառուսական քարոզչության հիմնադիր» լինելու մեջ։ Նա Սարգսյանին անվանեց միլիարդատեր և նշեց, որ այն թեզը, թե Քոչարյանը 4 միլիարդ դոլար ունի, նույնպես Սերժի քարոզչության «պտուղն» է։
Թևանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը Կազանից հետո փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, գնաց եվրոպական ասոցացման, իսկ Ալիևն օգտվեց այդ պահից՝ ստանալով Մոսկվայի աջակցությունը։
Ինչ վերաբերում է 2018-ին, Թևանյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի քարոզչությունը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի, Կարեն Կարապետյանի դեմ, իսկ հիմա Սարգսյանը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, այն էլ՝ անվճար։
Քոչարյանի աջակից Թևանյանի հայտարարությունները որոշակիորեն հակասում են կուռ «ղարաբաղյան կլանի» մասին թեզին, որի դեմ իբր պայքարում է Փաշինյանը՝ իր լիբերալ հովանավորների աջակցությամբ։
Ոչ մի “ղարաբաղյան կլան” չի եղել, Քոչարյանի և Սարգսյանի, ինչպես նաև նրանց հովանավորների միջև հակասություններ միշտ եղել են, և դա ակնհայտորեն դրսևորվել է 2013 թվականի նախագահական ընտրություններում։ «Ղարաբաղյան կլանը», որպես Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված, հորինել են նրանք, ովքեր ցանկանում էին ազատվել Արցախից՝ որպես անկախ Հայաստանի հենարանից։ Խոսքը կոռուպցիայի կամ ծախվածության մասին չէ, այլ իրավունքի վրա հիմնված քաղաքական գաղափարախոսության:
Պետք է հիշել, որ 2018-ին Քոչարյանի թիմը աջակցեց Փաշինյանի հեղափոխությանը, որն ուղղված էր «Սերժին մերժելուն»։ Եթե որևէ մեկը չի հիշում, ապա թե՛ Դաշնակցության, թե՛ ԲՀԿ-ի ներկայացուցիչները եղել են Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության կազմում։ Ծառուկյանի կուսակցությունից Մհեր Գրիգորյանը դեռ կառավարությունում է։ Իսկ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով, 2-3 անգամ Փաշինյանին վարչապետ է ընտրել։
Հետո ինչ-որ բան փոխվեց, և Քոչարյանը հանկարծ դարձավ գլխավոր “թշնամի”, որին ձերբակալեցին և մեկ տարի պահեցին ճաղերի հետևում։
Բայց նույնիսկ այսքանից հետո էլ Քոչարյանի և Սարգսյանի միջև նկատելի ընկերական հարաբերություններ չկար։ Իսկ այժմ թշնամանքը գոյաբանական ձևեր է ստացել։
Ինչո՞վ է պայմանավորված Անդրանիկ Թեւանյանի նման զայրույթի պոռթկումը։ Թեև Լեւոն Քոչարյանն այսօր հերքեց, որ Անդրանիկ Թեւանյանը Քոչարյանի անունից է խոսում, նշելով, որ նա իր գիծն է տանում, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի նախագահների միջեւ «ռազբորկաների» լուրջ պատճառներ կան։ Կասկածից վեր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շուտով կմիանա «բանավեճին», և կհնչեն փոխադարձ մեղադրանքներ։
Ակնհայտ է նաև, որ դիմակայությունը կապված է բանակցային գործընթացի, յուրաքանչյուր նախագահի դերի, մեղքի և կողմնակալության աստիճանի հնարավոր «վերլուծության» հետ։ Սա իր հերթին կորոշի, թե ով կհայտարարվի “գլխավոր մեղավոր” և կարտահանձնվի Հաագա։
Նախագահներից ոչ ոք չի կարող հայտարարել իր “կուսության” մասին, սակայն Անդրանիկ Թեւանյանը միջազգային հանրության աչքում ակամայից «արդարացրեց» Սերժ Սարգսյանին՝ նրան «մեղադրելով» հակառուսական կուրսի մեջ։ Այնպես որ պարզ չէ, Թևանյանի ելույթը Սերժ Սարգսյանի համար պլյո՞ւս, թե մինուս կլինի։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: