«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը մարտական պատրաստության են բերվել հնարավոր գործողության համար»,- գրում է պարբերականը՝ նշելով, որ Անկարան պատրաստվում է հնարավոր բոլոր սցենարներին, իսկ ռազմական գործողությունները դրանցից մեկն են։
Միաժամանակ՝ Հայաստանի հասցեյին Ալիեւի ագրեսիվ հայտարարությունների ֆոնին,Էրդողանը զանգահարում է Ալիևին, եւ, ըստ թուրքական կողմի՝
ասում է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։
Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի լիարժեք աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը՝ շեշտելով, որ Անկարան միշտ լինելու է Բաքվի կողքին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևն, իր հերթին, ասել է, որ «ադրբեջանաթուրքական եղբայրական, բարեկամական և ռազմավարական դաշինքի հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով՝ ընդգծելով՝ «մեր երկրները միշտ միմյանց կողքին են»։