Այսօր Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։
Բայդենի վարչակազմը, որը կհեռանա Սպիտակ տնից հունվարի 20-ին, նախատեսում է այս շաբաթ մի qանի կարեւոր միջոցառում, այդ թվում՝ Իսրայելի եւ Համասի միջեւ համաձայնագրի ստորագրում։ Բայդենը նաեւ նախօրեին խոստ պատժամիջոցներ է մտցրել ռուսական ստվերային նավատոհմի եւ “արկտիկական քեյսի” դեմ։ Նա ծաղրել է Պուտինի՝ երեք օրում Կիևը գրավելու ծրագրերը, ուր նա դեռ չի հասել, բայց Բայդենն արդեն հասցրել է այցելել։
Հայաստանի հետ ռազմավարական համաձայնագրի ստորագրումը Բայդենի վարչակազմը, փաստորեն, դասում է այս կարեւոր շարքին։
Ըստ վերլուծամանների, Ուկրաինայի եւ Իսրաելի հետ կապված հարցերը Բայդենի վարչակազմը համաձայնեցրել է Թրամփի հետ։ Որքանո՞վ է համաձայնեցված Հայաստանի հարցը։