Արցախի հասարակական կազմակերպությունները նամակ են հղել ՀՀ ԱԳՆ՝ պահանջելով արձագանքել հոկտեմբերի 21-ի դիմումին, որում կոչ են արել ՀՀ ԱԳՆ-ին կատարել ներպետական օրենսդրությամբ և միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին արցախցիները բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հանձնել ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ուղղված կոչի պատճենը։
Արարատ Միրզոյանին ուղղված նամակում Արցախի ՀԿ-ները հիշեցրել են, որ Հայաստանի Հանրապետությունն ունի բավարար իրավունքներ և պարտավորություններ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար հավաքական և անհատական իրավունքների պաշտպանության հարցում, ինչը նախատեսված է ինչպես ազգային և միջազգային մակարդակներում, այնպես էլ սահմանված է ԵԱՀԽ փաստաթղթերով, և Հայաստանը լիովին իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը։
Ինչպես տեղեկացրեց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Քարամյանը, իրենք նամակ են հղել ԱԳՆ՝ նախորդ դիմումին պատասխան տալու պահանջով։ Հայաստանի կառավարությունը պարտավորություններ ունի Արցախի ժողովրդի նկատմամբ, և այդ պարտավորությունները չկատարելը պետք է գնահատվի օրենքի տառին համապատասխան։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: