Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ազատություն Ռուբեն Վարդանյանին», «Ազատություն հայ բանտարկյալներին» հեշթեգերով սոցիալական ցանցերում կոչ է հղել՝ վերահրապարակելով Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինի պահվող, քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը։
Հենրիխ Մխիթարյանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), ՄԱԿ-ի հիմնադրամներին եւ գործակալություններին, Միջազգայի քրեական դատարանին եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ներկայացնելով Ռուբեն Վարդանյանի ուղերձը։