«ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններն արդեն սառեցված են, մենք արդեն կորցրել ենք Արցախը։ Եթե այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ իրենք նորից Արցախը հետ վերադարձնեն, դա ուրիշ հարց»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նա նշեց, որ Արցախը հանձնել են ռուսները, ռուսներն էլ պետք է վերադարձնեն։
«Դուք չգիտե՞ք, թե ով է հանձնել, Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցելով»,- նշեց Մելքոնյանը։
Անդրադառնալով Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարություններին՝ Գագիկ Մելքոնյանն ասաց․ «Ո՞ր մի նախագահն է, որ չի ճանաչել Արցախը Արդբեջանի կազմում, բոլորն էլ ճանաչել են»։