Սկանդալային մեկնաբանություններով աչքի ընկնող Ալեքսանդր Սիրունյանը քվեարկությունից բառացիորեն մի քանի ժամ առաջ հանեց իր թեկնածությունը։
Սիրունյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է իշխող Քաղաքացիական պայմանագիրը։ Չնայած հանրային դժգոհությանը, չնայած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություններին նման անձի ընտրության անթույլատրելիության մասին, իշխող կուսակցությունը մինչև վերջ չհրաժարվեց քվեարկությունից։ Ինքը՝ Սիրունյանը, հանեց իր թեկնածությունը։
Հասարակության դժգոհությունն այնքան էլ կապված չէր այն բանի հետ, որ Սիրունյանը, ով չի թաքցնում իր արցախաֆոբիան, վիրավորական մեկնաբանություններ է գրում արցախցիների հասցեին։ Դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է, և թող գնա գրողի ծոցը:
Հասարակությունը վրդովված է, որ նման անձը Բարձրագույն դատական խորհրդում առաջադրվում է իշխող կուսակցության կողմից։ Շատերը սա ընդունեցին որպես մեսիջ, որ այսուհետ այսպիսին պետք է լինի հայկական արդարադատությունը։
Արդյո՞ք Սիրունյանի ինքնաբացարկը նշանակում է, որ հասարակության մեջ դեռևս մնացել են դիմադրության որոշ պաշարներ, և որ այն կարող է դուրս մղել թունավոր մարմինն իր օրգանիզմից։ Բայց արդյո՞ք այս դիմադրությունը կաճի:
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: