ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստով քննարկեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ ներկայում բանակցում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային եւ պաշտպանական։
Նա հավելեց, որ առաջնային կարեւորության հարցերի թվում են Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրումը։