Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրման ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենն ասել էր, որ առաջիկայում ԱՄՆ-ից սահմանային անվտանգության խումբ է ժամանելու Հայաստան։ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի նշած հարցը վերաբերում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը։
Հարցին, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերելու այս հարցում ԱՄՆ-ն Հայաստանին, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դե գիտեք, միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկենք»։
Լրագորղները նաեւ հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ այդ աշխատանքի արդյունքում հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներն ընդհանրապես դուրս գան։ «Իհարկե, իրականում իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկի իր սահմանը։ Այդ աջակցությունը վերաբերում է մեր կարողությունների բարձրացմանը եւ համապատասխան փորձառության կիրմանը»,- պատասխանեց նա։
ԱԳ փոխնախարարը նաեւ հավելեց, որ Իրանից մտահոգություն չի հնչել ԱՄՆ այս առաջարկի վերաբերյալ։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: