«Ես չեմ կարող չհամաձայնել նրա հետ, որ եթե նա լիներ նախագահ, եթե 2020 թվականին նրանից չգողացնեին իր հաղթանակը, ապա միգուցե 2022 թվականին ծագած ճգնաժամն Ուկրաինայում չէր լինի»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները ուկրաինական հակամարտության մասին. Թրամփը նախկինում ասել էր, որ եթե 2020-ից հետո մնար ԱՄՆ նախագահ, Ուկրաինայում պատերազմը չէր սկսվի։
Բայդենի հաղթանակից ի վեր՝ 2020 թվականի նոյեմբերից, Թրամփը բազմիցս պնդել է, որ ընտրությունները «գողացել են» իրենից՝ ասելով, որ քվեարկությունն անցել է համատարած կեղծիքներով։ Սակայն չորս տարի առաջ պարտված ընտրությունների արդյունքները դատարաններում վիճարկելու Թրամփի փորձերը անհաջող են եղել։
Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ վարչակազմի հետ կապեր պահպանելուց, և որ ինքը միշտ գործնական և վստահելի հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ։
«Չնայած հայտնի է, որ Թրամփը՝ որպես նախագահ այն ժամանակ ամենամեծ թվով սահմանափակումներ և պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ։ Չեմ կարծում, որ սա որոշում էր, որը բխում էր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև հենց Միացյալ Նահանգների շահերից»,- ասել է Պուտինը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: