Կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, կարևորեց մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», – հայտարարել է վարչապետը։
Թուրքերի հետ «հաշտեցման» գործընթացում, Փաշինյանը ամեն գնով պետք է հաղթահարի ամենակարեւոր խոչընդոտը՝ ցեղասպանությունը։ Առանձնապես կարիք չկա հասկանալու, թե ինչ է կատարվել. միլիոնավոր հայեր սպանվեցին ու վտարվեցին՝ ելնելով իրենց էթնիկ պատկանելությունից, իսկ նրանց ունեցվածքն ու հողերը խլվեցին։ Ցեղասպանության ճանաչումը բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, և Եվրախորհրդարանի կողմից, նշանակում է, որ սպանությունների, վտարման և հսկայական ունեցվածքի յուրացման փաստը ճանաչվում է համաշխարհային հանրության կողմից։ Ճանաչված է նաեւ «վերադարձի» իրավունքը։
Փաշինյանի հայտարարությունները փորձ են ոչ միայն Թուրքիայից և այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից պատասխանատվությունը հանելու։ Դա նաեւ փորձ է զրոյացնել ցեղասպանության ենթարկվածների ժառանգների սեփականությունը վերադարձնելու իրավունքը։
Փաշինյանն ասում է, որ չպետք է վտանգի ենթարկենք մեր զինվորներին, որպեսզի ինչ-որ մեկը վերադառնա Ադանա։ Բայց պարտադիր չէ, որ մարդը վերադառնա Ադանա, բավական է, որ նա վերականգնի բռնագրավված գույքի իր իրավունքը, որն, ի դեպ, Լոզանի պայմանագրի համաձայն, ժամանակավորապես պատկանում է թուրքական պետությանը՝ առանց մասնավոր անձանց սեփականաշնորհման իրավունքը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: