Բաքվի դատարանը հրաժարվել է տնային կալանքի ենթարկել Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հունվարի 27-ին կայացած դատական նիստին հղումով։ Հաղորդվում է, որ նախորդ նիստին նրանք բոլորը, բացառությամբ Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, միջնորդել են փոխել խափանման միջոցը, սակայն դատարանը մերժել է այս միջնորդությունը։
«Տնային կալանքի» տակ տեղափոխելու խնդրանքը տարօրինակ էր հնչում և քաղաքական սակարկություն էր հիշեցնում։ Միջնորդության հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց Ցեղասպանության, «Արարատի և Արագածի» դիսկուրսի մասին՝ կարծես կատարելով սակարկության իր հանրային մասը։
Ըստ ամենայնի, սակարկությունը չի կայացել։