Պուտինն ու Սի Ծինփինը սպասում են Թրամփի հետ բանակցություններին

Ռուսաստանը շնորհավորում է Թրամփին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ասել է Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում։ Մոսկվան բաց է ԱՄՆ նոր վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսության համար, ասել է նա։

«Մենք տեսնում ենք ԱՄՆ նորընտիր նախագահի և նրա թիմի անդամների հայտարարությունները Ռուսաստանի հետ ուղիղ կապերը վերականգնելու ցանկության մասին, որոնք ընդհատվեցին հեռացող վարչակազմի մեղքով»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Կրեմլում լսում են նաեւ Թրամփի հայտարարությունները երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու անհրաժեշտության մասին։

Մոսկվան ենթադրում է, որ երկխոսությունը կկառուցվի «հավասար և փոխադարձ հարգանքով հիմքերի վրա»՝ հաշվի առնելով «մեր երկրների կարևոր դերը մի շարք առանցքային հարցերում», ներառյալ ռազմավարական կայունության և անվտանգության ամրապնդումը, պարզաբանել է Պուտինը։ «Մենք բաց ենք նաև ԱՄՆ նոր վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսության համար», – ասում է նա։

«Մենք, իհարկե, պայքարելու ենք Ռուսաստանի, ռուս ժողովրդի շահերի համար։ Սա է հատուկ ռազմական գործողության անցկացման նպատակը կամ իմաստը»,- եզրափակել է Պուտինը։

Չինաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ հավատարիմ մնալով պետական ​​դիվանագիտության ղեկավարի ռազմավարական ցուցումներին և հետևելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձեռք բերած կարևոր կոնսենսուսին՝ երկկողմ կապերի կայուն, առողջ և կայուն զարգացմանը նպաստելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Xinhua-ն։

Հան Չժենը նշել է, որ Սի Ցզինպինը վերջերս կարևոր հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, որի ընթացքում երկու առաջնորդները շատ կարևոր կոնսենսուսներ են ձեռք բերել հաջորդ փուլում Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։

Հան Չժենի խոսքով՝ տնտեսական և առևտրային հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցեր են։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես պատրաստակամություն է հայտնել պատշաճ կերպով լուծել ԱՄՆ նոր վարչակազմի հետ տարաձայնությունները։

Որտե՞ղ են Բաքվի պատանդները կրելու իրենց «տնային կալանքը»

Ըստ լրատվամիջոցների՝ Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքաան ղեկավարության գործերով դատի ժամանակ ընդմիջումից հետո բանտարկյալներից շատերի փաստաբանները խնդրել են իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխել տնային կալանքի։

Բացառություն է կազմել Արայիկ Հարությունյանը, ով, ըստ ադրբեջանական աղբյուրների, հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ իր փաստաբանը տնային կալանք չեն խնդրել, ինչպես նաև բողոքներ չունի իր առողջական վիճակից։

Դատարանը հաջորդ նիստը կանցկացնի հունվարի 27-ին, երբ կհրապարակվի միջնորդությունների վերաբերյալ որոշումը։

Ի՞նչ է նշանակում «տնային կալանք». նկատի ունեն Ստեփանակե՞րտի տները, թե՞ Հայաստանին արտահանձնելու մասին է խոսքը։

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հույս ունի, որ դատավարություններից հետո կալանավորներին կվերադարձնեն Ադրբեջանից։ «Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, մոնիտորինգ ենք անում, բայց ասելիք չունենք, արձագանքելու բան չունենք։ Այն, ինչ կատարվում է, ցավալի է. հուսով ենք, որ դատավարության ավարտից հետո հնարավորություն կլինի ինչ-որ կերպ վերադարձնել այս մարդկանց, քննարկել նրանց ազատ արձակումը և ինչ-որ կերպ լուծել այս հարցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 66 մարդ է զոհվել։ Եվս 51 մարդ վիրավորվել է, ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ով ժամանել է ողբերգության վայր, որը տեղի է ունեցել երեքշաբթի լույս հունվարի 21-ի գիշերը 12 հարկանի փայտե շենքի չորրորդ հարկում։ Grand Kartal հյուրանոցում հրդեհի բռնկման ժամանակ ընդհանուր առմամբ 238 մարդ է եղել։

Հրդեհի սկսվելուց հետո որոշ հյուրեր ցած են նետվել հյուրանոցի պատուհաններից, ինչի հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ։ Մյուսները փորձեցին իջնել գետնին՝ օգտագործելով կապված սավաններ և վերմակներ։ Հրդեհի վայր են ուղարկվել տասնյակ հրշեջ մեքենաներ և շտապօգնության 38 մեքենա։ Հյուրանոցի գտնվելու վայրը լեռան լանջին դժվարացրել է փրկարարական աշխատանքները:

Յան Շենկման. Օգնել Արցախին հաղթահարել տրավման

«Տեղահանվածները» Յան Շենկմանի Հայաստանում իրականացվող միակ ծրագիրը չէ։ 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին Թամանյանի անվան Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում կայացավ «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էին լքված տների լուսանկարներ և այնտեղ ապրող մարդկանց մենախոսություններ:

— 2023 թվականի սեպտեմբերին, երբ աղետը եղավ Արցախում, ես ցավով մտածում էի, թե ինչպես օգնեմ, ինչպես կարող եմ օգտակար լինել։ Որպես կամավոր ես քիչ օգտակար եմ: Լրատվամիջոցների հետ Արցախի հարցում լավ հարաբերություններ չեմ ունեցել։ Անգամ շրջափակման սկզբում փորձեցի ալիք բարձրացնել թե՛ այստեղ, թե՛ եվրոպական լրատվամիջոցներում, բայց դա ոչ մեկին պետք չէր։ Եվ սա այն դեպքում, երբ պետք է խոսի ոչ թե լրագրողը, այլ անմիջական մասնակիցները՝ իրենք՝ փախստականները։

Եվ ես հասկացա նաև, որ այս պատմության առանցքային բառը ոչ թե պատերազմն է, ազգությունը, ոչ էլ նույնիսկ հողը, այլ տունը: Մտածեցի՝ թող մարդիկ խոսեն իրենց տների մասին։ Խնդիրները պարզ էին. պահպանել հիշողությունը, օգնել մարդկանց հաղթահարել տրավմաները, ստիպել նրանց զգալ իրենց անհրաժեշտությունը: Եվ ուշադրություն հրավիրել կատարվածի վրա։

Ժենյա Ենգիբարյանի հարցազրույցը Յան Շենկմանի հետ կարդացեք repatarmenia-ում

Տուն-տեղ. աջակցություն արցախյան հասարակության խոցելի խմբերին նաև Հայաստանում

«Տուն-տեղ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2023 թվականի հունվարին։ Հիմնադրման օրվանից կազմակերպությունը սոցիալական և հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը։

«Կազմակերպության աշխատակիցների թիմն Արցախում աշխատում է 2021 թվականից։ Հաշվի առնելով հետպատերազմյան շրջանի իրողությունները՝ մեր գործունեությունն ի սկզբանե ուղղված է եղել Արցախի բնակչության առավել խոցելի խմբերին աջակցելուն։ Մասնավորապես, խոսքը Հադրութից և Շուշիից փախստականների մասին է, զոհվածների ընտանիքների, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլն։ Նրանց տրամադրեցինք հագուստ, սարքավորումներ և այլ անհրաժեշտ իրեր։ Ավելի ուշ՝ 2023 թվականի հունվարին, որոշեցինք բացել «Տուն-տեղ» բարեգործական-հասարակական կազմակերպությունը։

Հիմնական նպատակը՝ հատկապես Արցախի մարզերի և հեռավոր գյուղերի երեխաներին և դեռահասներին անվճար հոգեբանական աջակցություն ցուցաբերելն էր։ Մասնավորապես, մեր մասնագետներն այցելել են գյուղական դպրոցներ և տեղում աշխատանքներ իրականացրել։ Ընդ որում, ներգրավված էին ոչ միայն երեխաները, այլև ծնողները։

Բոլոր մասնակիցները զգացին դրական արդյունքներ, ինչը ազդեց մեր ծառայությունների հանրաճանաչության վրա նույնիսկ Արցախի ամենահեռավոր վայրերում: Անգամ շրջափակման դաժան ժամանակահատվածում մի քանի անգամ կազմակերպվել են հոգեբանական ճամբարներ՝ երեխաների և դեռահասների մասնակցությամբ։

Այսպիսով, մենք շարունակեցինք մեր գործունեությունը Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ Բռնի տեղահանությունից որոշ ժամանակ անց՝ նույն թվականի հոկտեմբերին, տարբեր միջազգային հիմնադրամների աջակցությամբ վերսկսեցինք կազմակերպության աշխատանքը։ Մենք մոնիտորինգ ենք անցկացրել և այս փուլում մեր գործունեությունը կենտրոնացրել ենք Երևանում և Կոտայքի մարզում։

Կազմակերպության թիմում ընդգրկված են հոգեբաններ և սոցիալական աշխատողներ։ Մասնագետներն այցելում են դպրոցներ և աշխատում երեխաների հետ։ Սոցիալական աշխատողները նույնպես աշխատում են ընտանիքների հետ՝ գնահատելու նրանց սոցիալական կարիքները: Նրանք խորհրդատվություն են տրամադրում և օգնում գրանցվել սոցիալական տարբեր ծրագրերում։

Բացի այդ, երեխաների հանգստի կազմակերպման համար անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ ճամբարներ, հանդիպումներ, քննարկումներ հայտնի մարդկանց մասնակցությամբ և այլն։ Մեր միջոցառումներին մասնակցում են նաև Հայաստանի հայրենակիցներ, որոնք նպաստում են արցախցի երեխաների ինտեգրմանը նոր հասարակությանը»,- Step1.am-ի հետ զրույցում ասաց «Տուն-տեղ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Հովհաննիսյանը։

Արսեն Աղաջանյան

Ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի սկսվում Ներքին Հանդից կամ Ջերմուկից

«Ադրբեջանից հայտարարել են, որ Տավուշում այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն իրենց նախաձեռնությամբ է տեղի ունենալու, ինչը մեզ համար խիստ մտահոգիչ է»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ինչո՞ւ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի սկսվում Ներքին Հանդից, ինչո՞ւ չի սկսվում Ջերմուկից ու Գեղարքունիքի մարզից, նպատակն ավելի քան պարզ է»,- հարցադրում արեց պատգամավորը։ Նա նշեց, որ հերթական թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է, այդ ճանապարհին 4-5 հատման վայրեր կան, ադրբեջանական կողմն այդ տարածքների նկատմամբ նկրտումներ ունի։

Գառնիկ Դանիելյանը նշեց, որ հարցին, թե հայկական 32 բնակավայրերի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեն եւ պատրաստվո՞ւմ են այդ 32 բնակավայրերը վերադարձնել Հայաստանին, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այդպիսի բան գոյություն չունի, եւ հայկական կողմը որեւէ սանտիմետր չի ստանալու։

«Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն այս հարցերի պատասխանները պետք է տա»,- ասաց Դանիելյանը։ «Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն իր պահանջների մեջ հետեւողական է, եւ հայակական կողմն անընդհատ գնում է զիջումների։ Դրա վառ ապացույցն են Մինսկի խմբի լուծարման, Սահմանադրության փոփոխության մասին հայտարարությունները»,- հավելեց նա։

Ցուցահանդես՝ փրկված գեղանկարներով

Գեղանկարիչ Արծիվ Լալայանը երկու անգամ է տեղահանվել, 2020-ին՝ Հադրութից, իսկ վերջին անգամ՝ Ստեփանակերտից։

Արծիվը կարողացավ Արցախից բերել ամենաթանկը՝ իր բազմանդամ ընտանիքն ու մի քանի կտավ՝ մեքենային ամրացրած։

«Երկրորդ անգամ տեղահանելվելը , որպես գործուղություն կամ դժվարություններ ու տառապանք, իհարկե ազդեցությունը թողել է իմ կյանքի բնական ընթացքի վրա՝ բացասական իմաստով, սակայն իմ որպես արցախցի, հայ մարդու համար ամենածանրը և սարսափելին՝ այդ տեղահանության արդյունքում Արցախի կորուստն ու հայաթափումն է»,-Step1-ին ասել է Արծիվը։

Երեկ նկարչի անհատական ցուցահանդեսը բացվեց «Նարեկացի միություն»-ում, եւ դեռ երկու շաբաթ ցանկացողները հնարավորություն ունեն այցելել եւ վայելել կտավներ, որոնց մի մասը փրկվել են Արցախից, իսկ մյուս մասը Արծիվը տեղահանությունից հետո է նկարել։

Տեղահանությունից հետո սա, թերեւս, եզակի ցուցադրություններից է, որտեղ ցուցադրվում է արցախցի արվեստագետի աշխատանքը։

Մարիամ Սարգսյան

Լուսանկարները՝ Սիրանուշ Սարգսյանի

 

Ալեն Սիմոնյանը “անկլավների” հետ խնդիր չի տեսնում․ մենք էլ Արծվաշեն ունենք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կոչված «անկալվները» հանձնելու հարցին, լրագրողներին ասաց․ «Մենք անկլավների հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում, կա Արծվաշենը, մեր հայկական անկլավը, եւ մենք ոչ մի խնդիր չենք տեսնում որեւցիե փուլում այդ քննարկումը սկսելու։ Չենք կարծում, որ դա օրակարգային մի հարց է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ ձեւով անհանգստանանք կամ մտահոգություն ունենանք»։

Լրագրողները հիշեցրին, որ Հայաստանի տարածքները հանձնելու դեպքում ռազմավարական նշանակության ճանապարհների խնդիր կստեղծվի։ Ալեն Սիմոնյանն ի պատասխան ասաց․ «Շատ կարեւոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված։ Կնայենք, եթե այդ տարածքների իրավական փաստաթղթավորում կա, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում։ Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում եւ Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է ունենա»։

Ալեն Սիմոնյանը արտասանեց «Արցախ» անվանումը, հետո ինքն իրեն արագ ուղղեց

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արտասանեց «Արցախ» անվանումը, հետո ինքն իրեն արագ ուղղեց՝ երեք անգամ կրկնելով․ «Ղարաբաղ, Ղարաբաղ, Ղարաբաղ»։ Հետո լրագրողներին ասաց․ «Այո, ես կարծում եմ ճիշտը Ղարաբաղ ձեւակերպում օգտագործելն է»։

Անդրադառնալով Արցախի իշխանությունների հայտարարութուններին, որ ՀՀ իշխանություններն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվի բանտերից ազատելու ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրում, Ալեն Սիմոնանն ասաց․ «Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին եւ ասածներին միտված չեմ հետեւել եւ համարում եմ, որ ավելի լավ կլինի՝ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետեւանքը տեսանք։ Կարծում եմ՝ ճիշտը իրենց կողմից լռելն է»։

Լրագրողները հարցրին՝ դուք որոշումներ կայացնեք, իրենք լռե՞ն, իրենք արցախցիների ու Արցախի մասին որոշումներ չպե՞տք է կայացնեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իրենք ՀՀ-ում կարգավիճակ չունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք փախստական են։ ՀՀ իշխանությունը մեկն է, եւ, այո, մենք պետք է որոշում կայացնենք, եւ իրենք այդ որոշումներին ենթարկվեն, այլ ոչ թե փորձեն իրենք ինչ-որ առանձին օրակարգ բան անեն։ Դա չի ստացվելու, թույլ էլ չենք տալու։ Թող իմանան ով ինչով է զբաղվում ու հանկարծակի չսխալվեն»։

Հարցին, որ ձեր կայացրած որոշման հետեւանքով Արցախը օկուպացվեց, եւ այդ մարդիկ մնացին առանց հայրենիք, ի՞նչ իրավունքով եք նման հայտարարություններ անում, Սիմոնյանը պատասխանեց․ «Մեր կայացրած որոշումով չէ, Արցախը՝ Ղարաբաղը, Ղարաբաղը, Ղարաբաղը, երբեւիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որեւէ իշխանության ժամանակ, եւ ՀՀ-ն իր որեւիցե հարեւանի նկատմամբ տարածքայիт պահանջ չունի եւ չի ունեցել»։

Լրագրողները Ալեն Սիմոնյանին հիշեցրին, որ մի ժամանակ Աղդամն իր հայրենիքն էր համարում։ «Բոլորս էլ սխալվում ենք»,- արձագանքեց նա։

Թրամփի երդմնակալությունից հետո շատերի կյանքը կփոխվի, այդ թվում՝ հայերի

Աշխարհի շատ մարդիկ սպասում էին Դոնալդ Թրամփի երդմնակալությանը որպես նոր աշխարհակարգի սկզբի, մի բանի, որը կազդի բոլորի կյանքի վրա:

Թրամփի առաջին 100 հրամաններն ու հայտարարությունները իսկապես ցույց են տալիս, որ շատերի կյանքը փոխվելու է, այդ թվում՝ հայերի։ Օրինակ՝ ԱՄՆ-ում միգրանտների համար անհավանական դժվար կդառնա, հատկապես՝ անօրինական:

ԱՄՆ-ը կօգնի իրեն և կհապաղի օգնել ուրիշներին. Թրամփը 90 օրով դադարեցրել է ԱՄՆ-ի արտաքին աջակցությունը, և Ուկրաինան և այլ հակամարտող շրջանները, անշուշտ, կզգան դա:

Թրամփը մտադիր է Պուտինին համոզել դադարեցնել պատերազմը, հակառակ դեպքում, ինչպես ինքն է ասել, «Պուտինը կկործանի Ռուսաստանը»։ Սա նշանակու՞մ է, որ Ռուսաստանի դեմ ուժ է կիրառվելու։ Միլիոնավոր ռուսաստանյան և ուկրաինական հայերի համար սա նույնպես մեծ փոփոխություններ է խոստանում։

Թրամփը սերտորեն չի աշխատի Եվրոպայի հետ մայրցամաքի հակամարտությունների հարցում, և այս ֆոնին Թուրքիան հայտարարել է, որ մտադիր է Թրամփի վարչակազմի հետ համագործակցության ճանապարհային քարտեզ ձևակերպել։

Թրամփի վարչակազմը դեռ չի ասել, թե արդյոք մտադիր է աջակցել Իսրայելի հարվածներին Հայաստանի հարեւան Իրանին։

Հայաստանի կառավարությունը դեռ չի ուրվագծել ԱՄՆ-ի հետ համագործակցության իր ծրագրերը։ Ավելին, ԱՄՆ-ի հետ Խարտիան ստորագրելուց և ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգ սկսելու մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին, իսկ այսօր Արարատ Միրզոյանը մեկնում է Ռուսաստան՝ համաձայնեցնելու ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում համագործակցությունը։

Արդյո՞ք Թրամփը կչեղարկի ԱՄՆ-ի և Հայաստանի ռազմավարական համագործակցության խարտիան, որը կնքվել է ընդամենը մի քանի օր առաջ, թե՞, ընդհակառակը, կսկսի խորացնել համագործակցությունը։

Շատ վերլուծաբաններ ասում են, որ Թրամփի արմատական ​​հռետորաբանությունը և որոշումները նշանակում են ուժի առաջնահերթություն: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն լինելու է ուժեղների կողքին։

Լեւոն Քոչարյանի պատասխանը Արցախի համար Պուտինի պատասխանատվության մասին

Ես տարբեր վարկածներ եմ լսել Արցախում վերջին օրերի տեղի ունեցածի հետ կապված, ես իհարկե չեմ մեկնաբանելու ՌԴ նախագահի գործողությունները: Այս մասին հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչու Պուտինը թողեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերի ընկնի, չէ որ այնտեղ խաղաղապահներ կային, անգամ կային տեղեկություններ, որ ռուսները ստանձնել էին այդ պաշտոնյաների անվտանգությունը, բայց վերջին պահին նրանք գերեվարվեցին:

«Հարցը այդ ձևով հնչեցնելը, չգիտեմ, ինչքանով է ճիշտ, իսկ արդյո՞ք կարող էին այնպես անել այդ իրավիճակում, որ դա այդպես չլիներ: Չգիտեմ, չեմ տիրապետում: Իհարկե շատ լավ կլիներ, որ չլիներ այնպես, ինչ եղավ, բայց ունենք այն, ինչ ունենք:

Խշտող հարցին՝ ՌԴ-ն կարո՞ղ էր այդպես անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերության մեջ չհայտնվեր, նա արձագանքեց. «Չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ եթե կարողանային՝ կանեին, որովհետեւ, ամեն դեպքում, այս ամեն ինչը նաև հարվածում է իրենց հեղինակությանը Հայաստանում, որը չեմ կարծում, որ իրենք կուզեին, որ լիներ»:

Ընդդիմադիր պատգամավորը չհամաձայնեց, որ գուցե ռուսական կողմը ադրբջանցիների հետ ավելի լավ գործարքի է գնացել. «Չեմ կարծում: Այն, ինչ եղավ, նաև խաղաղապահներն էին այնտեղ ու ի վերջո Արցախը կորցրեցինք: Այս ամեն ինչը շատ լուրջ հարված էր Ռուսաստանի հեղինակությանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում ընդհանրապես: Չեմ կարծում, որ սա մի սցենար է, որ իրենք կուզենային, որ լիներ»,- ընդգծեց Քոչարյանը:

070 կոդով անձնագիր ունեցողները տարեկան հայտարարագիր չեն լրացնելու

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն իր սոցհարթակներում անդրադարձել է այս օրերին ամենաշատը տրվող հարցերին, թե ով է պարտավոր լրացնել հայտարարագիր, ով՝ ոչ։

Արցածից բռնի տեղահանված քաղաքացիների մասով եւս անդրադարձ կա։

«ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներն արդյո՞ք ներկայացնելու են հայտարարագիր Եթե ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացի եք և 2024 թվականի ընթացքում եղել եք վարձու աշխատող են, բայց չունեք ՀՀ քաղաքացիություն (ունեք 070 կոդով անձնագիր), ապա եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեք, քանի որ հայտարարագիրը ներկայացնում են միայն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները»,- նշել է ՊԵԿ-ը։