ԿՀՎ. Covid-ը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է Չինաստանի լաբորատորիայում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, որը մի քանի տարի ասում էր, որ չունի բավարար տվյալներ SARS-CoV-2 կորոնավիրուսի պատճառների մասին եզրակացություններ անելու համար, այժմ առավել հավանական է համարոմ լաբորատոր ծագման վարկածը, հայտնում է Bloomberg-ը։

ԿՀՎ-ն հրապարակեց իր գնահատականը շաբաթ օրը՝ Ջոն Ռաթքլիֆի՝ գործակալության նոր ղեկավարի պաշտոնում հաստատվելուց անմիջապես հետո: Նա երկար ժամանակ պաշտպանել է այն տեսությունը, որ վիրուսը արտահոսել է չինական Ուհանի լաբորատորիայից:

Լավրովը Հայաստանին սպառնում է «ցուրտ ձմեռներով»

«Երևանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին։ Հավանաբար Հայաստանում լսել են նաև աղմկահարույց ցինիկ հայտարարությունները՝ եվրոպացիների համար Երևանը Մոսկվայից «անջատելու» «նախագծի ցածր գնի» և հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների» պատրաստ լինելու խորհուրդների մասին: Այդ թվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի վերջին կանխատեսումը, որը հայտնի է ամերիկյան հետախուզական գործակալությունների հետ սերտ կապերով։ Այն պարզ տեքստով նշում է, որ վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը դժվար թե ունենա նույն բուռն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ”։

Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պատասխաններում՝ լրատվամիջոցների հարցերին, որոնք ստացվել են արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսում։

Հուսով ենք, որ գալիք տարում մեզ կհաջողվի զգալի առաջընթաց գրանցել մի շարք կարևոր ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև կմեծացնենք մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային փոխանակումների դինամիկան»,- ասված է հայտարարության մեջ։

Պուտին. 2020 թվականին Թրամփից խլել են հաղթանակը, ինչի պատճառով էլ սկսվել է պատերազմն Ուկրաինայում

«Ես չեմ կարող չհամաձայնել նրա հետ, որ եթե նա լիներ նախագահ, եթե 2020 թվականին նրանից չգողացնեին իր հաղթանակը, ապա միգուցե 2022 թվականին ծագած ճգնաժամն Ուկրաինայում չէր լինի»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները ուկրաինական հակամարտության մասին. Թրամփը նախկինում ասել էր, որ եթե 2020-ից հետո մնար ԱՄՆ նախագահ, Ուկրաինայում պատերազմը չէր սկսվի։

Բայդենի հաղթանակից ի վեր՝ 2020 թվականի նոյեմբերից, Թրամփը բազմիցս պնդել է, որ ընտրությունները «գողացել են» իրենից՝ ասելով, որ քվեարկությունն անցել է համատարած կեղծիքներով։ Սակայն չորս տարի առաջ պարտված ընտրությունների արդյունքները դատարաններում վիճարկելու Թրամփի փորձերը անհաջող են եղել։

Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ վարչակազմի հետ կապեր պահպանելուց, և որ ինքը միշտ գործնական և վստահելի հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ։

«Չնայած հայտնի է, որ Թրամփը՝ որպես նախագահ այն ժամանակ ամենամեծ թվով սահմանափակումներ և պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ։ Չեմ կարծում, որ սա որոշում էր, որը բխում էր ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև հենց Միացյալ Նահանգների շահերից»,- ասել է Պուտինը։

«Դե գիտեք, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկենք»

Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ ռազմավարական համագործակցության փաստաթղթի ստորագրման ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենն ասել էր, որ առաջիկայում ԱՄՆ-ից սահմանային անվտանգության խումբ է ժամանելու Հայաստան։ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի նշած հարցը վերաբերում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը։

Հարցին, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերելու այս հարցում ԱՄՆ-ն Հայաստանին, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Դե գիտեք, միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկենք»։

Լրագորղները նաեւ հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ այդ աշխատանքի արդյունքում հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներն ընդհանրապես դուրս գան։ «Իհարկե, իրականում իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկի իր սահմանը։ Այդ աջակցությունը վերաբերում է մեր կարողությունների բարձրացմանը եւ համապատասխան փորձառության կիրմանը»,- պատասխանեց նա։

ԱԳ փոխնախարարը նաեւ հավելեց, որ Իրանից մտահոգություն չի հնչել ԱՄՆ այս առաջարկի վերաբերյալ։

Բանակցում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստով քննարկեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագիծը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ ներկայում բանակցում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային եւ պաշտպանական։

Նա հավելեց, որ առաջնային կարեւորության հարցերի թվում են Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրումը։

Չնայած ճակատագրի դաժան հարվածներին՝ տիկին Նադյան իր մեջ ուժ է գտել վերստին պայքարելու

 Նադյա Մարտիրոսյանն արցախյան առաջին պատերազմում նահատակված Գավրուշա Գաբրիելյանի այրին է։ Արցախցի կնոջն արժանավայել՝ նա կարողացել է իր երեք զավակներին մեծացնել ու ոտքի կանգնեցնել։ Շուրջ 30 տարի աշխատել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում՝ որպես բանիմաց և հմուտ բուժքույր։ Մասնագիտությանը գերազանց տիրապետելուց բացի՝ տիկին Նադյան սիրում էր նաև ձեռագործ անել։

2020-ի 44-օրյա պատերազմը, սակայն, կրկին խոցեց առաջին պատերազմից մի կերպ ուշքի եկած կնոջը։ Նրա թոռնիկը՝ Դավիթը, ով ընդամենը մի քանի ամսվա ժամկետային ծառայող էր և բանակ էր զորակոչվել Երևանի Մ Հերացու անվան բժշկական համալսարանի առաջին կուրսն ավարտելուց հետո, պատերազմական ամենաթեժ գործողությունների մեջ էր հայտնվել։ Առայսօր, ցավոք, Դավիթի ճակատագիրն անհայտ է։

 

Արցախի տեղահանությունից հետո Նադյա Մարտիրոսյանն ավագ որդու ընտանիքի հետ բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Նրա խնամակալության տակ է 86-ամյա մայրը։ Տեղահանվել են Խնապատ գյուղից։

 Չնայած ճակատագրի դաժան հարվածներին՝ տիկին Նադյան իր մեջ ուժ է գտել վերստին պայքարելու

-Դեռևս Արցախում հանդիսանում էի Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի՝ տնամերձ տնակարանների ծրագրի շահառու։ Երբ տեղահանվեցինք Արցախից ու հաստատվեցինք Երևանում, որոշ ժամանակ հետո ինձ զանգահարեց Հիմնադրամի աշխատող Անի Մելքումյանը և հարցրեց մեր գտնվելու վայրի մասին։ Հաջորդ օրը եկավ մեր տուն՝ իր հետ բերելով սնունդ և կենցաղային պարագաներ։ Այդ պահին ես հասկացա, որ մենակ ու անօգնական չենք։

Դեռևս Արցախից Անին գիտեր, որ ես ոչ միայն սեր ունեմ ծառեր աճեցնելու հանդեպ, այլև սիրում եմ շյուղագործությունն ու հելունագործությունը։ Նա առաջարկեց իմ հոբբին վերածել փոքր բիզնեսի։ Ես համաձայնեցի, որովհետև ինձ պետք էր կտրվել ծանր մտքերից, ապրումներից։ Հիմնադրամը տրամադրեց համապատասխան հումքը, և ես իմ ձեռքի աշխատանքներով մասնակցեցի ցուցահանդեսների, որտեղ հաջողվեց վաճառել իմ աշխատանքները։ Շնորհակալություն եմ հայտնում Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի տնօրենությանը, բոլոր աշխատողներին՝ նման սրտացավ և ոգևորիչ վերաբերմունքի համար։ Մինչև այսօր Հիմնադրամի աշխատակազմը սերտ կապի մեջ է իր շահառուների հետ։

Այս պահին դժվարանում եմ ընդլայնել աշխատանքներիս շրջանակն ու մտնել բիզնեսի մեջ, քանի որ խնամում եմ տարեց մորս։ Սակայն եթե լինեն պատվերներ, սիրով կկատարեմ,-ասում է Նադյա Մարտիրոսյանը։

Շուրջ 30 տարի նա աշխատում էր Ասկերանի ՇԲՄում։ Ապրելով Խնապատ գյուղում՝ հաճախակի ոտքով էր գալիս աշխատանքի՝ առանձնապես արցախյան առաջին պատերազմից հետո, երբ բացակայում էր տրանսպորտը։ Շրջափակման ամիսներին հաճախակի կարելի էր տեսնել, թե նա ինչպես էր գյուղից ոտքով շտապում հիվանդանոց։

 -Մեծ ցավ եմ ապրում, որ կորցրինք մեր երկիրը, որ կարոտ մնացինք մեր գերեզմաններին։ Մի ողջ կյանք ու վաստակ մնաց հետևում․ ասես ոչինչ էլ չի եղել։ Նյութականի մասին չեմ մտածում․ մարդկային կորուստներն են ամենադաժանը։ Այնքան զոհեր տվեցինք, այնքան ճակատագրեր կան դեռևս անհայտ։ Կիսում եմ բոլորի ցավը և աղերսում Աստծուն, որ վերադարձնի մեր գերիներին, անհետ կորածներից բարի լուրեր ուղարկի։ Հավատում եմ Աստծո զորությանը:

Մեծ ու համերաշխ կոլեկտիվում եմ աշխատել, որը գլխավորում էր տնօրեն Գոհար Հակոբջանյանը։ Տարիներ շարունակ միասին աշխատել ենք մի հիվանդանոցում, որը չուներ բավարար տեխնիկական հագեցվածություն, շատ բան էր բացակայում մեր հիվանդանոցում, սակայն կար ամենակարևորը՝ համախմբվածություն, ջերմություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն։ Այսօր, այս դառն իրականության մեջ, ինձ ուժ է տալիս, երբ զանգեր եմ ստանում իմ գործընկերներից, բուժառուներից ու համագյուղացիներից։ Թեև սփռված ենք աշխարհով մեկ, սակայն չենք դադարում հոգեպես իրար հետ լինել։ Եվ մեր բոլոր զրույցներն ավարտվում են վերադարձի հույսով․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սաքունց․ Ե՞րբ է Եվրոպան պատժամիջոցնր կիրառվելու Բաքվի դեմ, ինչպես դա արեց Ռուսաստանի դեմ

Բալթյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ Երեւանում անցկացված «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ բարձրացվեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հարցը։

Լրագրողի հարցին, թե ժողովրդավարական երկրները մտահոգվա՞ծ են Ադրբեջանից հնչող հայտարարություններով, հայ գերիների նկատմամբ նրանց վերաբերմունքով եւ ինչպե՞ս կարող են զսպել Ադրբեջանին, գուցե պատժամիջոցնե՞ր կիրառեն, Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ Քենեթ Ֆորսլունդը պատասխանեց․ «Պատժամիջոցների վերաբերյալ հարցը հետաքրքիր առաջարկություն է, ես տեղյակ չեմ՝ որ մակարդակի վրա է քննարկվել, ինչ դիրքորոշումներ կան տարբեր երկրների կողմից Եվրոպական միությունում։ Ես այդ հարցն ինձ հետ կտանեմ եւ մեր քաղաքական գործիչներին կներկայացնեմ, խորհրդարանի անդամներին կներկայացնեմ Շվեյցարիայում։ Պատժամիջոցներ սահմանել, կնշանակի ունենալ միաձայն որոշում Եվրոպական միության ներսում»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարի Արթուր Սաքունցն էլ, դիմելով եվրոպացի պաշտոնյաներին, ասաց․ «Ադրբեջանը Հելսինկյան բոլոր հիմնարար սկզբունքների ոտնահարմամբ ուժով դե ֆակտո անգործունակ դարձրեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչքանո՞վ ենք մենք հանդուրժելու փոքր եւ մեծ դիկտատորների անպատժելի վարքագիծը, եւ ճի՞շտ չէ, որ պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ կիրառվեցին, հենց հիմա կիրառվեն Ալիեւի ռեժիմի դեմ։ Ինչքա՞ն ենք սպասելու, մինչեւ ո՞ւր, երբ մարդը հայերի էթնիկ հիմքով հրապարակային հայտարարում է ատելության քաղաքականության մասին։ Ֆաշիստական ռեժիմով պետությունն ասում է՝ Հայաստանը պետք է դենացիսֆիկացնենք, ինչպես Պուտինն էր Ուկրաինան դենացիֆիկացնելու հրաման տվել»։

 

«Հետաձգված խաղաղության պայմանագիր» և «այլ» խաղաղության երաշխիքներ. ինչի մասին են կրակում Սյունիքի սահմաններին

Ստեփանակերտ, 19 սեպտեմբերի, 2023թ

Երեւանում Հյուսիսային Եվրոպայի, այդ թվում՝ Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների ու պատգամավորների մասնակցությամբ համաժողովում Արարատ Միրզոյանը կարեւոր հայտարարություն է արել. նա ասաց, որ «խաղաղության պայմանագրի» տեքստում միայն երկու կետ կա, որոնք համաձայնեցված չեն, սակայն դրանց համաձայնեցման համար կարող է երկար ժամանակ պահանջվել։

Միրզոյանի հայտարարությունը նշանակում է, որ տապալվել է Հայաստանի կառավարության՝ վերջին մեկ տարվա ընթացքում առաջ մղված «խաղաղության պայմանագրի» արագ ստորագրման և բոլոր հարցերը լուծելու ծրագիրը։ Չի լինի «խաղաղության պայմանագիր», ինչպես նախկինում ենթադրում էին շատ փորձագետներ: Փոխարենը կառավարությունը հայտարարեց «սահմանազատման» երկրորդ փուլի մեկնարկի մասին, որը կսկսվի Վրաստանի հետ սահմանից։ Այսինքն՝ Հայաստանը կամաց-կամաց հողեր է հանձնելու առանց պայմանագրի, եւ հաջորդ հատվածը լինելու է «Ոսկեպարի եռանկյունին»։

«Խաղաղության պայմանագիրը» Դոնալդ Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո դրվեց «դադարի» վրա, թեկուզ Բայդենի վարչակազմը մինչեւ վերջին պահը փորձում էր միավորներ վաստակել Հարավային Կովկասում։ Մասնավորապես, անցյալ շաբաթ ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական համագործակցության խարտիան, որը չի ենթադրում արմատական ​​փոփոխություններ և չի ընդգրկվել այն փաստաթղթերի ցանկում, որոնք Թրամփը չեղարկել է Օվալաձև գրասենյակ ժամանելուն պես։ Սակայն դեռ պարզ չէ, թե ինչ «երաշխիքներ» կարելի է սպասել ԱՄՆ-ից, եթե կրկին ուժ կիրառվի Հայաստանի դեմ։

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է զեկույց, որտեղ նշվում է, որ ներկայումս Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախադրյալներ չկան։ Արդյո՞ք սա նշանակում է, որ կան լոկալ ագրեսիայի նախադրյալներ։ ԶԼՄ-ները գրում է, որ բառիս բուն իմաստով Սյունիքի սահմանին ադրբեջանական զորքերը վարժանքներ են անցկացնում, կրակում և ամբողջ տեսքով ցույց տալիս, որ պատրաստվում են ագրեսիայի։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նկատում է Ադրբեջանի զորավարժությունները Հայաստանի հետ սահմանին և ավելացող ինքնաթիռների թիվը, որոնք, հավանաբար, զենք են տեղափոխում Բաքու։ Միաժամանակ նա ասում է, որ Հայաստանը դրան հակադարձում է դիվանագիտական ​​քայլերով և արտաքին քաղաքական երաշխիքներ փնտրելով։

Ալեն Սիմոնյանը վախենում է «Արցախ» բառն ասել, «որ հանկարծ պատերազմ չսկսվի», ինչը վկայում է այն մասին, որ արտաքին քաղաքական երաշխիքները չափազանց թույլ են։ Դրանք ավելի կթուլանան, եթե իշխանությունը հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։

Ըստ ամենայնի, նման երաշխիքներ ստանալու նպատակով Նիկոլ Փաշինյանը Դավոսում հայտարարեց, որ «Հայաստանի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կընդունի օրենք ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին»։ Իսկ Արարատ Միրզոյանը Մոսկվա կատարած այցից հետո ասաց, որ հույս ունի, որ ԵՄ-ն կերկարաձգի քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հայաստանում։ Մոսկվան, ըստ ամենայնի, Հայաստանին երաշխիքներ չի տվել, ընդհակառակը, հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի՝ ռուս սահմանապահների հսկողության ներքո։

Հատկանշական է, որ կառավարությունը շարունակում է մերժել խաղաղության հասնելու ուղիներ գտնելու Արեւմուտքի առաջարկները։ Արարատ Միրզոյանն, օրինակ, «չհիշեց» Շվեյցարիայի խորհրդարանի առաջարկը՝ արցախյան հիմնախնդրով համաժողով հրավիրելու մասին։ Թեեւ, ըստ ընդդիմադիր պատգամավորների, Երեւանն ու Բաքուն պաշտոնապես հրաժարվել են այս գաղափարից։

Կկարողանա՞ Հայաստանի կառավարությունը նման կիսատ-պռատ միջոցներով հասնել արտաքին քաղաքական երաշխիքների, որոնք կարող են դիմակայել Բաքվի ռազմական ուժին և Մոսկվայի դիվանագիտական ​​ճնշմանը։

Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակի կրոնական ազատության գագաթնաժողովին

Փետրվարի սկզբին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, փոխանցում է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նազելի Բաղդասարյան ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:

ՀՀ Կառավարության “կրոնական ազատություն” մտցնելու քաղաքականությունը ոչ ստանդարտ դրսեւորումներ է ստանում։ Եթե ի սկզբանե կրոնկան ազատությունը ենթադրում է այն մարդկանց իրավունքի պաշտպանումը, որոնք հնարավություն չունեն ազատորեն դավանել իրենց կրոնը, ապա Հայաստանում, հակառակը, հակաքարոզչություն է իրականացվում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որի հոտն է, ըստ վիճակագրության, ՀՀ բնակչության 90% ավելին։

Կառավարությունը բացասական է խոսում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու՝ Հայաստանից դուրս կալվածքների մասին։ Արդյո՞ք դա կապված է Երուսաղեմում, Անթիլիասում եւ Պոլսում ՀԱԵ պատրիարքությունների կալվածքների հետ, դժվար է ասել։ 

Սակայն Թրամփի՝ քրիստոնեական աշխարհին սատարելու մասին հայտարարությունների ֆոնին Փաշինյանը հավանաբար կփոխի հռետորակնությունը։  

Դատարանը դադարեցրել է Թրամփի հրամանը

Սիեթլում դաշնային դատավորը կասեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը, որը նպատակ ունի սահմանափակել ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալը:

Հրամանագիրը, որը ստորագրվել է Թրամփի կողմից հունվարի 20-ին՝ նրա պաշտոնավարման առաջին օրը, առաջարկում է սահմանադրական դրույթի նոր մեկնաբանություն, ըստ որի՝ ԱՄՆ տարածքում ծնված բոլոր երեխաները ինքնաբերաբար դառնում են քաղաքացիներ: Նրա վարչակազմը կարծում է, որ այս կանոնը չպետք է տարածվի օտարերկրացիների երեխաների վրա, ովքեր երկրում են գտնվում անօրինական կամ նույնիսկ օրինական, բայց սահմանափակ ժամկետով:

Եվրամիությունը խոշոր ծրագիր է սկսել արցախցիների համար

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը 2025 թվականի հունվարի 23-ին հայտարարեց փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին։

Տեղական և միջազգային քաղհասարակության կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնություններն ընդգծում են ԵՄ հանձնառությունն աջակցելու փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինտեգրմանը, ինչպես նաև՝ նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը։ ԵՄ կողմից ֆինանսավորվող այս նոր ծրագրերը համապարփակ մոտեցում են առաջարկում՝ աջակցելով մի շարք ոլորտներում առկա կարիքների հասցեագրմանը• «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների համար» ծրագիրն ուղղված է տնտեսական ինտեգրման հնարավորությունների ստեղծմանը՝ բիզնես նախաձեռնությունների, հմտությունների զարգացման և աշխատանքի աջակցման միջոցով։ Հայկական Կարիտասի, Իմփաքթ Հաբ Երևանի և Իրիս Բիզնես Ինկուբատորի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել սկսնակ բիզնեսներին, գործող ձեռնարկություններին և ապահովել վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման հնարավորություններ: «Րայզ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրն ուղղված է տեղական սոցիալական պաշտպանության համակարգերի զորեղացմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու հասանելիության մեծացմանը։

Վորլդ Վիժըն Հայաստանի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված են փախստականների և խոցելի խմբերի կենսական սոցիալական կարիքների լուծմանը։ «Մարդու իրավունքեր փասխստականներին համար և փախստականների հետ» ծրագրիրն ուղղված է փախստականների զորեղացմանը՝ իրենց իրավունքների մասին իմացության բարձրացման, առկա խնդիրների լուծմանն գործում աջակցության, ինչպես նաև իրենց իրավունքների և առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլիցիայի և Քոմիթ Գլոբալ կազմակերպության կողմից:

Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու նպատակով 2023թ. սեպտեմբերից ի վեր Եվրոպական միությունը մոբիլիզացրել է ավելի քան 67 միլիոն եվրո։ Այս աջակցությունը ներառում է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության (DG ECHO-ի) կողմից հատկացված 18 միլիոն եվրոյի անհապաղ մարդասիրական աջակցությունը։ Ծրագրերի մեկնարկի շրջանակներում՝ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն պարոն Անդրեաս Պապակոնստանտինուն ընդգծեց ԵՄ մոտեցումը՝ հասցեագրելու ինչպես հրատապ կարիքները, այպես էլ նպաստելու փախստականների ինտեգրմանը․ «Մեր ընդհանուր նպատակն է ոչ միայն աշխատել հրատապ կարիքների լուծման ուղղությամբ, այլև՝ աջակցել փաստականներին և նրանց ընդունած համայնքներին՝ ապահովելու դիմակայուն և ներառական միջավայր բոլորի համար»:

Փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին համահունչ՝ 2024 թվականին ԵՄ-ն 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է տրամադրել Հայաստանի կառավարությանը։ Եվս 25 միլիոն եվրո աջակցություն նախատեսված է 2025 թվականին։ Ողջույնի իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և տեղաբնակ խոցելի խմբերի շարունակական ներառումը և սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ ընդգծելով այս նպատակին ուղղված ջանքերի համադրման և պետության, հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների միջև արդյունավետ երկխոսության առանցքային դերը։

Անդրադառնալով փախստականների կարիքներին ուղղված միջոցառումներին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրմանն ուղղված ջանքերը պետության ուշադրության կենտրոնում են և շարունակական բնույթ են կրում՝ կարևորելով ինչպես ինտեգրմանն, այնպես էլ Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված միասնական ջանքերը։ ՔՀԿ-ների կողմից իրականացվող 8,8 միլիոն եվրո բյուջե ունեցող նոր մեկնարկած ծրագրերը կոչված են փոխլրացնելու Կառավարության և զարգացման գործընկերների ջանքերը՝ հավելյալ միջոցներ հատկացնելով առաջնային այնպիսի ոլորտների, որոնք են կենսապայմանների բարելավումը, սոցիալական ծառայությունների հասանելիությունը և փոխստականների իրավունքների պաշտպանությունը:

Միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ «Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Հայաստանում փախստականների սոցիալտնտեսական ինտեգրմանն աջակցելու իր հանձնառությանը: Ներառական և աշխատող լուծումներ գտնելու համար կարևոր ենք համարում տարբեր դերակատարների միջև համագործակցությունը, ինչպես նաև փախստականների ու ընդունող համայնքների զորեղացումը»: Միջոցառման ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես եկած ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկվար Նելլի Դավթյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար հասցեական լուծումներ գտնելու ՀՀ Կառավարության հանձնառությունը։

Ռուսաստանի հինգ օդանավակայաններ դադարեցրել են թռիչքները՝ անօդաչուների հարձակման պատճառով

Ռուսական հինգ օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները «քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն իր Telegram ալիքում։

Սահմանափակումներ են մտցվել Կազանի, Նիժնեկամսկի, Պենզայի, Սամարայի և Սարատովի օդանավակայաններում։

Մինչ այս անօդաչու սարքերի հարձակումների սպառնալիքի մասին հայտարարվել էր Թաթարստանի, Սամարայի և Սարատովի մարզերում։

Հունվարի 24-ի գիշերը Մոսկովայի շրջանի վրա անօդաչու սարքերի հարձակումների ֆոնին Դոմոդեդովո, Ժուկովսկի և Վնուկովո օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները։