Քաղաքացիները այսօր՝ փետրվարի 1-ին, բոյկոտում են տրանսպորտի թանկացումը: Բոյկոտին է միացել Եերւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, որի անդամները տրանսպորտում մարդկանց հորդորում են վճարել 100 դրամ:
100 դրամի պահանջով փողոցում կլինեն ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հայտնում է news.am-ը: