Մոսկվայի “Կարմիր արագաստներ” բնակելի համալիրում պայթյունը կարող էր մահապարտ ահաբեկիչն իրականացրել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։
Հիշեցնենք, որ 46-ամյա գործարար, ДНР-ի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «ԱրԲատ» կամավորական գումարտակի ստեղծող Արմեն Սարգսյանը մահացել է հիվանդանոցում՝ Մոսկվայի իր շենքում տեղի ունեցած պայթյունից։
Նախնական տեղեկություններով՝ մահապարտ-ահաբեկիչը նախկինում դատված Հայաստանի քաղաքացի է։
Նրա մի քանի հանցակիցներ բերման են ենթարկվել, հայտնում են ռուսական հեռուստաալիքները։ Դժվար է ասել, թե որքանով է դա ճիշտ. նրան մեղադրելը կարող է լինել իրական մարդասպաններից պատասխանատվությունը հանելու փորձ։
Սկզբում ամենատարածված վարկածն այն էր, որ Արմեն Սարգսյանին ոչնչացրել են ուկրաինական ուժերը. Կիևը նրան հետախուզման մեջ է հայտարարել դեռ 2014 թվականին։
Հետո հայտնի դարձավ Արմեն Սարգսյանի և չեչենների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած միջադեպի մասին, որն ավարտվեց Սարգսյանի «հաղթանակով»։
Ընդհանրապես, պարզ չէ, թե ով է հայ մահապարտին ուղարկել Արմեն Սարգսյանին սպանելու, բայց արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանում բոլորը բոլորին դեմ են, եւ այս իրավիճակը կարող է ամեն պահ պայթել։ Պատահական չէ, որ նրանք ցանկանում են կատարվածը ներկայացնել որպես «հայկական ռազբորկա»։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: