“Ասում ենք՝ էտ թափառող շների դեմ պայքարում ի՞նչ եք արել, ասում ա (Երեւանի քաղաքապետ Ավինյանը) դե… մարզերից կենդանիների արտագաղթ կա դեպի Երեւան քաղաք”, ԱԺ ամբիոնից ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ինչն առաջացրել է Նիկոլ Փաշինյանի անզուսպ ծիծաղը:
Շների ներգաղթը ծիծաղ լինելուց բացի մտահոգիչ է իրոք, եւ հայկական մամուլը վերջերս շատ է անդրադառնում այդ թեմային: Հայաստանի որ քաղաք գնում ես, ամենուր քոսոտ, ականջը դագած ու ագրեսիվ գամփռներ են, ընկերություն փնտրող լաբրադորեր շներ են, թաքուն քեզ նայող հասկի ու կապած, սովից տանջվող հարեւանի շուն: “Անտեր Կյորեսը շնանոց է դառել”, ասում էր մի կին, ում վրա առավոտ շուտ հարձակվել էին շները:
Государство, которое плохо относится к животным, всегда будет нищим и преступным (կենդանիների հետ վատ վերաբերվող պետությունը միշտ էլ լինելու է աղքատ ու հանցագործ), ասում էր Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյը: Այլ բան չի մնում անել, քան նայել Հայաստանի թափառող շներին ու եզրակացություններ անել արցախցիների “ներքին” միգրացիայի մասին:
Մարութ Վանյան