Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրել է․
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մարտ ամսից գործարկվելու է խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոն՝ բռնի տեղահանված անձանց համար։
Երկար մտորումների արդյունքում, մեր ունեցած հնարավորությունների սահմանում մի խումբ համախոհ ընկերներով, հասարակական հիմունքներով փորձելու ենք նաև’ կենտրոնի միջոցով ավելի թիրախային աշխատանքներ իրականացնել՝ աջակցելու տեղահանված մեր հայրենակիցներին։
Կենտրոնի աշխատանքային հիմնական ուղղությունները լինելու են՝
Որոշումների և օրենքների մեկնաբանում և պարզաբանում;
Ըստ անհրաժեշտության՝ ՀՀ տարբեր գերատեսչություններին ուղղվող դիմում-բողոքների, նամակների ձևակերպում;
Անհատական դեպքերի ուսումնասիրություն, խորհրդատվություն և այլն։
Կենտրոնի գործունեության մասին կտրվի լրացուցիչ մանրամասն տեղեկատվություն։
Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կհաջողի և կօգնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ հաղթահարելու սոցիալականացման դժվարությունները։