Ժամանակավորապես բռնազավթված Արցախում պատմաճարտարապետական հուշարձաների ամբողջական բնկավայրերի և բնակելի թաղամասերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման ադրբեջանկան պետական քաղաքականությանը զուգահեռ իրկանացվում է նաև համամարդկային արժեք ներկայացնող պատմական կառույցների «վերականգնման» աշխատանքներ, որի արդյունքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանները կա’մ կորցնում են իրեցն հայկական դիմագիծը , կա’մ էլ հիմնովին ոչնչացնվում են:
Կեղծ վերկանգնման աշխատանքների արդույնքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կորցրեց իր հայկական դիմագիծը, Շուշիի Սուրբ Հովաննես Մկրտիչ եկեղեցին հիմնովին ոչնչացվեց:
Այս ցանկը պարբերաբար թարմացվում է. նշվածի վառ օրինակը Ասկերանի ամրոցն է ( այն հայտնի է նաև Մայրաբերդ անվամբ,
https://www.facebook.com/share/p/1BSaeJAF4W/), որը 2023 թվականի թուրք-ադրբեջանա-ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերձած հերթական լայնածավալ պատերազմի, Արցախի ամբողջական բռնազավութումից և արցախահայությանը պատմական կենսատարածքից բռնի տեղահանությունից հետո հայտնվել է Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության հսկողության տակ:
«Նախագիծի» շրջանակններում նախատեսվում իրականցնել «կոնսերվացիա, ամրաշինական աշխատանքներ, հնագիտական պեղումներ և բաց երկնքի տակ պատմական պուրակի ստեղծում»:
Բերդի տարածքում տարբեր նպատակներով օգտագործման համար «ենթակառուցվածքների» շինարարական աշխատանքներ կիրկանացվեն:
Այս կեղծ վերականգնողական աշխատանքների հետևանքվ ոչ միայն Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը, այլ նաև հարակից բնակելի թաղամասերը ամենայն հավանականությամբ ամբոջությամբ կամ մասնակի կքանդեն: Այս ամենը համակարգվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրբան Ալիևայի կողմից ու հիմնականում ֆինանսավորվում է Հեյդար Ալիևի անվան ֆոնդի կողմից:
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնվող համամարդկային արժեք ներկայացնող պատմամշակութային ժառանգությունը գտնվում է հիմնովին ոչնչացման և յուրացման վտանգի տակ:
Հիշեցնենք, որ թշնամին միջազգային բոլոր հարթակներում մշտապես զբաղված է եղել պատմությունը նենգափոխելով, հայ ժողովրդի` իր բնօրրանում տեղաբնիկ լինելու և հնագույն քաղաքակրթություն ունենալու փաստը ժխտելով։ Պատերազմից առաջ էլ` 2020 թվականի հենց այս օրերին Ադրբեջանի ֆաշիստական Հանրապետության առաջնորդը Մյունխենում տեղի ունեցած ժողովի ժամանակ մեկ անգամ ևս հայտարարեց , թե հայերը Արցախում չունեն ժառանգություն։
Ահավասիկ, այսօր պետական մակարդակով լծված է հայկական քաղաքակրթությունը ջնջելու գործին։ Եվ միջազգային հանրությունը լուռ է։