Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով: Այս մասին հայտարարություն է տարածել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին դպրոցներում դասապրոցեսը կասեցվել էր ուժեղ ձյան ստեղծած հետեւանքների պատճառով: